From Wikipedia, the free encyclopedia
Հետնորդները (անգլ.՝ The Descendants), ամերիկյան տրագիկոմեդիա է, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պեյնը 2011 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի հունվարի 26-ին։ Ֆիլմը հիմնված է Կաուի Հարթ Հեմինգսի նույնանուն վեպի վրա[13]։
Հետնորդները անգլ.՝ The Descendants | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Հետնորդները |
Թվական | սեպտեմբերի 2, 2011[1], հունվարի 26, 2012[2], նոյեմբերի 18, 2011 և փետրվարի 16, 2012[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Փեյն[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Փեյն, Ջիմ Թեյլոր և Ջիմ Թեյլոր |
Սցենարի հեղինակ | Նաթ Ֆաքսոն[7], Ջիմ Ռաշ[7] և Ալեքսանդր Փեյն[7] |
Դերակատարներ | Ջորջ Կլունի[4][5][8][…], Շեյլին Վուդլի[4][8][9][…], Ամարա Միլլեր[4][9], Բո Բրիջես[8][9][10][…], Ջուդի Գրիր[8][9][10][…], Մեթյու Լիլլարդ[8][9][7], Ռոբերտ Ֆոսթեր[8][9][11][…], Մայքլ Օնթքին[8][9][7], Թոմ ՄակԹիգ[9], Լեյրդ Համիլթոն, Մերի Բրդսոնգ[9][7] և Նիք Քրաուզ[4][9][7] |
Օպերատոր | Ֆիդոն Պապամիխայիլ |
Երաժշտություն | Քրեյգ Արմսթրոնգ |
Մոնտաժ | Քևին Թենթ |
Պատմվածքի վայր | Հավայի |
Նկարահանման վայր | Հավայի |
Կինոընկերություն | Fox Searchlight Pictures |
Տևողություն | 115 րոպե[12] |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Հավայացի իրավաբան ՄեԹ Քինգը և նրա բազմաթիվ հարազատները մեծ հողատարածք ունեն, որը ժառանգել են նախատատից։ Օրենսդրական փոփոխություններից հետո նրանք որոշում են այն վաճառել ոմն պարոն Հոլիթցերին։ Այս ընթացքում Քինգի կնոջ՝ Էլիզաբեթի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում։ Նա ընկնում է կոմայի մեջ, և պետք է մահանա[14]։
Փաստաբանը միայնակ է մնում երկու դուստրերի ` հարբեցող Ալեքսանդրայի և անդաստիարակ Սկոտի հետ։ Ալեքսանդրան պատմում է հորը, որ իր մայրը սիրեկան է ունեցել։ Մեթին հաջողվում է պարզել, որ մրցակիցը՝ անշարժ գույքի գործակալ Բրայան Սպիրը գտնվում է մեկ այլ կղզու վրա։ Քինգը դստրերի հետ ուղևորվում է որոնումների, ցանկանալով Սպիրին հնարավորություն տալ հրաժեշտ տալ Էլիզաբեթին[15]։
Մեթը տեղեկանում է իր բարեկամից, որ գործակալը պարոն Հոլիտցերի փեսան է և շահույթ պետք է ստանա Քինգի հողատարածքի վաճառման դեպքում։ Փաստաբանը ծանոթանում է Սպիրի կնոջ՝ Ջուլիայի հետ և վերջապես նրա ամուսնու հետ։ Նա խոստովանում է, որ սիրում է Ջուլիային, ոչ թե Էլիզաբեթին[16]։
Ընտանեկան խորհրդի ժամանակ մեծամասնությունը հավանություն է տալիս տարածքը Հոլիտցենին վաճառելու գաղափարին, բայց Մեթը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը։ Նա ներկայացնում է իր վերաբերմունքն այդ տարածքի հանդեպ, որի հետ իր տոհմը կապված է բազմամյա կապերով։
Քինգի կինը մնում է հիվանդանոցում։ Բրայան չի գալիս նրան տեսակցության, բայց նրա փոխարեն գալիս է Ջուլիան, ով արդեն տեղյակ է ամուսնու սիրավեպի մասին։ Նա ներում է Էլիզաբեթին։ Մեթը համբուրում է կնոջը, և շուտով նրա աճյունը թափում են օվկիանոսում։
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Քլունի | Մեթ Քինգ |
Շեյլին Վուդլի | Ալեքս Քինգ |
Ջուդի Գրիր | Ջուլիա Սպիր |
Մետյու Լիլարդ | Բրաիան Սպիր |
Ամարա Միլեր | Սկոտի Քինգ |
Նիկ Կրաուզե | Սիդ |
Բո Բրիջես | Հյուի զարմիկը |
Ռոբերտ Ֆորստեր | Սկոտ Տորսոն |
Մերի Բորդսոնգ | Կաի Միտչել |
Ռոբ Հյուբել | Մարկ Միտչել |
Պատրիսիյա Հեստի | Էլիզաբեթ Քինգ |
Նկարահանումները սկսվել են 2010 թվականի մարտին, Հավայի նահանգում։ Սաունդթրեքը ներառում է բացառապես հավայան երաժշտություն, որը կատարվում է այնպիսի երգիչների կողմից ինչպիսիք են Գեբի Պահինուի, Ռեյմոնդ Կեյն, Կիոլա Բիմեր, Սաննի Չիլինգվորտ, Ջեֆրի Պիտերսոն, Դեննիս Կամարկահի և Լենա Մաչադո։
Ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 89% վարկանիշ 234 արձագանքների հիման վրա։
Երեք ճանաչված քննադատներ ֆիլմին տվեցին առավելագույն միավորներ. Ռոջեր Էբերթ, Պիտեր Թրևերս Rolling Stone ամսագրից և Լեոնարդ Մալտին։
Ֆիլմը շատ լավ է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից և արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների և պարգևների, այդ թվում 5 «Օսկար» անվանակարգերի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.