From Wikipedia, the free encyclopedia
Հետաքրքրաշարժ մաթեմատիկա, զվարճալի մաթեմատիկա, մաթեմատիկական զվարճանք[1][2][3][4][5]՝ ուղղություններ և թեմաներ մաթեմատիկայում, որոնք ավելի շատ նախատեսված են հանգստի, ժամանցի, ինքնակրթության և մաթեմատիկայի մասսայականացման համար, քան մասնագիտական մաթեմատիկական գործունեության համար։ Զվարճալի մաթեմատիկայի «հիմնական լսարանը» մաթեմատիկա սովորողներն են, սիրողական մակարդակում ուսումնասիրողները, ինչպես նաև մասնագետները, ովքեր զբաղվում են հետաքրքրաշարժ մաթեմատիկայի մշակմամբ ու հետազոտմամբ։ Հետաքրքրաշարժ մաթեմատիկայի բնորոշ գծերից մեկը մաթեմատիկական հանելուկների և խաղերի օգտագործումն է։
Հետաքրքրաշարժ մաթեմատիկայի շատ բաժիններ չեն պահանջում խորը մաթեմատիկական գիտելիքներ։ Հետաքրքրաշարժ մաթեմատիկան հաճախ նախատեսված է երեխաների և չպատրաստված մեծահասակների համար, այն կոչված է խրախուսելու մաթեմատիկայի հետագա ուսումնասիրությունը[6]։
Հետաքրքրաշարժ մաթեմատիկայի առավել հայտնի թեմաներից են մոգական քառակուսիները, ֆրակտալները, տրամաբանական գլուխկոտրուկները և մաթեմատիկական խնդիրները՝ շախմատի տախտակի վրա, բայց մաթեմատիկայի այս ոլորտը ներառում է նաև է գեղագիտություն ու մաթեմատիկաական մշակույթ, ոչ սովորական ու զարմանալի պատմություններ, մաթեմատիկական համընկնումներ և մաթեմատիկների կենսագրություն։
Մաթեմատիկական խաղեր՝ երկու կամ ավելի խաղացողներով խաղեր են, որոնց կանոնները, ռազմավարությունը և հաղթությունը ներկայացվում է մաթեմատիկայի միջոցով։ Օրինակ՝ մանկալան մաթեմատիկական խաղ է, քանի որ մաթեմատիկոսները կարող են այն դիտարկել խաղերի կոմբինացիոն տեսության տեսանկյունից, բայց այն խաղալու համար պարտադիր չէ մաթեմատիկոս լինել։
Մաթեմատիկական գլուխկոտրուկները լուծելու համար պահանջում է մաթեմատիկայի ներգրավում։ Նրանք ունեն յուրահատուկ կանոններ, ինչպես երկու կամ ավելի խաղացողներով խաղերը, բայց գլուխկոտրուկը սովորաբար չի ենթադրում խաղացողների միջև մրցակցություն, փոխարենը խաղացողը պետք է ստանա որոշակի պայմանների բավարարող լուծում։
Տրամաբանական գլուխկոտրուկները հանդիսանում են մաթեմատիկական գլուխկոտրուկների տարածված տեսակ։ «Կյանք» խաղը նույնպես համարվում է մաթեմատիկական գլուխկոտրուկ, չնայած խաղացողը դնում է միայն նախնական պայմանները։ Քանի որ գլուխկոտրուկները հաճախ ներառում կամ պահանջում են խաղային հնարավորություններ կամ խաղային մտածողություն, մաթեմատիկական գլուխկոտրուկները երբեմն անվանում են նաև մաթեմատիկական խաղեր։
Հետաքրքրաշարժ մաթեմատիկայի հայտի տեսակներից է՝ մաթեմատիկական սոփեստությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.