From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ֆիլդինգ (անգլ.՝ Henry Fielding, ապրիլի 22, 1707[1][2][3][…], Sharpham, Մենդիպ, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա - հոկտեմբերի 8, 1754[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա[1]), հայտնի անգլիացի գրող և դրամատուրգ։ Նրա ստեղծագործությունները, որոնցից ամենահայտնին «Թոմ Ջոնս» (ամբողջական անունը՝ «Ընկեցիկ երեխա` Թոմ Ջոնսի պատմությունը», „The History of Tom Jones, a Foundling“, 1749) վեպն է, աչքի են ընկնում կենցաղային հումորով և երգիծական վարպետությամբ։ Ֆիլդինգը համարվում է եվրոպական ռեալիստական վեպի ակունքներում կանգնած գրողներից մեկը։
Հենրի Ֆիլդինգ անգլ.՝ Henry Fielding | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1707[1][2][3][…] |
Ծննդավայր | Sharpham, Մենդիպ, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1754[1][2][3][…] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն, Պորտուգալիա[1] |
Գերեզման | British Cemetery |
Մասնագիտություն | գրող, լրագրող, իրավաբան, դատավոր, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, magistrate, համաշխարհային դատավոր և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ (1724)[4] և Լեյդենի համալսարան |
Ժանրեր | երգիծանք, Խաբեբայապատում և պատմվածք |
Ամուսին | Charlotte Craddock?[5] և Mary Daniel?[5] |
Զավակներ | Henrietta Fielding?[6], William Fielding?[6] և Allen Fielding?[6] |
Հենրի Ֆիլդինգ Վիքիքաղվածքում | |
Henry Fielding Վիքիպահեստում |
Բացի իր գրական գործունեությունից Ֆիլդինգը մեծ տեղ է զբաղեցրել իրավապահ մարմինների պատմության մեջ՝ դատավորի իրավասությունների օգտագործմամբ ստեղծելով իր եղբոր՝ Ջոն Ֆիլդինգի հետ Լոնդոնի առաջին ոստիկանական ստորաբաժանումը՝ «Բոու սթրիթի խուզարկուները» անունով (The Bow Street Runners)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.