From Wikipedia, the free encyclopedia
Հեյդար Ալիևի անձի պաշտամունք, հայտնի է նաև որպես Հեյդարականություն կամ Հեյդարիզմ[1][2] (ադրբ.՝ Heydər Əliyev şəxsiyyətinə pərəstiş), շողոքորթությունների և մտացածին գովեստի միջոցով Հեյդար Ալիևի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Ադրբեջանական Հանրապետությունում։ Հեյդար Ալիևը հանդիսանում է անկախ Ադրբեջանի թվով երրորդ նախագահը, որը իշխանության է եկել 1993 թվականին և պաշտոնավարել մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Վերջինս նախկինում բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցրել նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Հեդար Ալիևին հաջորդում է իր որդին՝ Իլհամ Ալիևը[3], որի արդյունքում էլ շարունակական քարոզչության միջոցով որպես գաղափարական կուրս Ադրբեջանում ձևավորվում է Հեյդար Ալիևի պաշտամունքը։
Ալիևների ընտանիքին հաջողվում է ստեղծել ամբողջատիրական, անձնիշխանական (ավտոկրատիկ) վարչակարգ՝ հենվելով կլանային ռեժիմի, նավթարդյունաբերության եկամուտների և պետական ապարատի չարաշահումների վրա[4]։
Ներկայումս, Ադրբեջանում Հեյդար Ալիևը հորջորջվում է որպես «ադրբեջանական ժողովրդի հայր»[5], ինչպես օրինակ Թուրքիայում ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.