From Wikipedia, the free encyclopedia
Հեկատա գմբեթ (իսպ.՝ Hecates Tholus), հրաբուխ Մարսի վրա, որը հայտնաբերվել է Եվրոպական տիեզերական գործակալության Մարս էքսպրես սարքի միջոցով։ Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 350 միլիոն տարի առաջ։ Ժայթքումը ստեղծել է 10 կմ տրամագծով կալդերա։ Ենթադրություն է առաջ քաշվել, որ ավելի ուշ, կալդերան և հարակից իջվածքները մասնակիորեն ծածկվել են սառցե նստվածքներ։ Դատելով խառնարանից, դա տեղի է ունեցել ոչ շատ վաղ (20 - 5 միլիոն տարի առաջ)։ Այնուամենայնիվ, կլիմատիկ մոդելավորումը ցույց է տալիս, որ Հեկատա գմբեթում սառույցները այսօր անկայուն են։ Հաջողվել է պարզել, որ սառույցների տարիքը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ մեծացել է Մարսի պտույտի առանցքի թեքումը[1]։
Հրաբուխը գտնվում է 32°06′ հս․. լ. 150°12′ ավ. ե.32,1° с. ш. 150,2° в. д. կոորդինատներով Էլիզիում սարահարթի (լատին․՝ Elysium Planitia) վրա, և տրամագծում ունի 183,0 կմ չափեր։ Այն ամենահյուսիսային հրաբուխն է Էլիզիումում, ավելի հարավ են տեղաբաշխված Էլիզիում լեռը (լատին․՝ Elysium Mons) և Ալբոր գմբեթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.