From Wikipedia, the free encyclopedia
Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ حافظ الأسد, հոկտեմբերի 6, 1930[1][2][3][…], Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունիսի 10, 2000[1][2][3][…], Դամասկոս, Սիրիա), սիրիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Սիրիայի Զինված ուժերի գեներալ, պաշտպանության նախարար (1966-1972 թթ.), Սիրիայի վարչապետ (1970-1971 թթ.), Սիրիայի 15-րդ նախագահ (1971-2000 թթ.)։
Հաֆեզ ալ–Ասադ | |
արաբ․՝ حافظ الأسد | |
Սիրիա 10-րդ | |
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) |
---|---|
Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 6, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ |
Վախճանի օր՝ | հունիսի 10, 2000[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Դամասկոս, Սիրիա |
Ամուսին ՝ | Անիսա Մախլուֆ |
Երեխաներ՝ | Ասադ Բասիլ, Բաշշար ալ-Ասադ, Բուշրա ալ-Ասադ, Մահեր ալ-Ասադ և Մաջդ ալ-Ասադ |
Հայր՝ | Ali al-Assad? |
Մայր՝ | Նասա |
Պարգևներ՝ | |
Հաֆեզ ալ-Ասադը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 6-ին Լաթակիա քաղաքի մոտ գտնվող փոքր Կարդահա գյուղում, բազմազավակ գյուղական ընտանիքում։ Ի ծնե ազգանունը եղել է ալ-Վահշ[4][5][6]։ Նրա ընտանիքը պատկանում էր ալավիների կրոնական համայնքին։
1946 թվականից Բաաս կուսակցության անդամ է եղել։
1955 թվականին ավարտել է Հալեպի ռազմական ավիացիայի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա անցկացրել ԽՍՀՄ-ում՝ Ղրղզստանի Քանդ քաղաքում։ Միացյալ Արաբական Հանրապետության (Սիրիայի և Եգիպտոսի միացյալ պետություն) կազմավորումից հետո գործուղվել է Կահիրե, որտեղ ծառայել է որպես ռեակտիվ կործանիչների ստորաբաժանման հրամանատար։ Հանդես էր գալիս Եգիպտոսի հետ միության դեմ, և այդ պատճառով հեռացվել է զինված ուժերից։
1963 թվականին մասնակցել է ռազմական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվեց Սիրիայի նախկին կառավարությունը և Սիրիայում իշխանության եկավ Բաաս կուսակցությունը։
1964-1970 թվականներին եղել է Ռազմաօդային և հակաօդային զորքերի հրամանատար, 1966 թվականից՝ Սիրիայի պաշտպանության նախարար։
1970 թվականի նոյեմբերի 16-ին, Հաֆեզ ալ-Ասադի գլխավորած հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվել է նախագահ Սալահ Ջադիդը, և 1971 թվականի մարտի 12-ին ալ-Ասադը դարձել է Սիրիայի նոր նախագահը։
Հաֆեզ ալ-Ասադի իշխանությունը փաստացի բռնապետություն էր։ Գլխավորում էր Բաաս կուսակցության սիրիական բաժանմունքը։ Նրա իշխանության տարիներին Սիրիան ձգտում էր սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։ 1973 թվականին Սիրիան և Եգիպտոսը կրկին պատերազմել են Իսրայելի հետ և կրկին պարտություն կրել (տե՛ս Արաբա-իսրայելական պատերազմ)։
1982 թվականի փետրվարին Սիրիայի Հոմս քաղաքում բռնկել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության գլխավորած ապստամբություն Հաֆեզ ալ-Ասադի իշխանության դեմ։ Ապստամբության ճնշման հետևանքով սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ և ավերվել է Հոմս քաղաքի մի զգալի հատվածը։
Հաֆեզ ալ-Ասադը վախճանվել է 2000 թվականի հունիսի 10-ին Դամասկոսում։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդել է իր որդին՝ Բաշշար ալ-Ասադը, որը մինչև օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.