From Wikipedia, the free encyclopedia
Հարսթադ (նորվ.՝ Harstad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հարսթադ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 371.84 կմ² տարածք[3]։
Հարսթադ նորվ.՝ Harstad | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Ներառում է | Harstadåsen?, Eineberget?, Sama?, Skaret?, Heggen?, Kanebogen?, Medkila?, Sørvikmark?, Breivika?, Ruggevik?, Kilbotn?, Fauskevåg?, Gausvik?, Bergseng?, Ervika?, Kasfjord?, Lundenes?, Grøtavær? և Bjarkøya? | ||||
Վարչկենտրոն | Հարսթադ | ||||
Ամենաբարձր կետ | Sætertinden?[1] | ||||
ԲԾՄ | 62 մետր | ||||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
Պաշտոնական լեզուներ | նորվեգերեն | ||||
Բնակչություն (2007) | 23.108 | ||||
Տարածք | 371.84 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1904[2] թ. | ||||
Սահմանակցում է | Թրանյոյ, Կվեֆյորդ, Հյելսուն, Սքոնլան, Իբեսթադ, Աննյոյ և Սենյա | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1901 | ||||
harstad.kommune.no | |||||
Կոմունան հիմնադրվել է 1904 թվականի հունվարի 1-ին՝ առանձնանալով Տրոնդենես կոմունայից։ Սկզբնական շրջանում բնակչությունը 1246 մարդ էր։ Այդ թիվը մեծացնելու նպատակով կոմունային միացվեց նաև Սարստոգը։ 2000-ական թվականներին Տրոնդենեսում հայտնաբերվել է 3000 տարվա բրոնզե կացին և 2600 տարվա բրոնզե ժանյակ, ինչը փաստում է, որ այս տարածքում արդեն 3000 տարի առաջ բնակվել են մարդիկ, որոնք ունեցել են բարձր զարգացվածություն։ Կոմունայի տարածքում է գտնվում Տրոնդենեսի եկեղեցին, որը թվագրվում է 13-14-րդ դարերին։
Հարսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված թևավոր վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի ալիքներ՝ որպես ծովը խորհրդանշող նշան[3]։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարսթադ կոմունայում բնակվում է 23.108 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.