ժամանակակից ամերիկացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Հարմոնի Համոնդ (անգլ.՝ Harmony Hammond, փետրվարի 8, 1944[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ, ամերիակցի նկարիչ, ակտիվիստ, հոգաբարձու և գրող։ 1970–ական թվականներին Նյու Յորքում ֆեմինիստական գեղարվեստական շարժման հիմնադրման հայտնի դեմքերից[4]։
Հարմոնի Համոնդ անգլ.՝ Harmony Hammond | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ոճ | Ֆեմինիստական արվեստ շարժում[2] և ֆեմինիստական արվեստ |
Պարգևներ | |
Կայք | harmonyhammond.com(անգլ.) |
Հարմոնի Համոնդը ծնվել է 1944 թվականի փետրվարի 8-ին Հոումթաունում (Hometown, Illinois), Իլինոյս նահանգ, ԱՄՆ։ 17 տարեկանում ընդունվել է Իլինոյս նահանգի Դեկայտեր քաղաքի Միլիկենյան համալսարան։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Մինեապոլիս և ընդունվել Մինեսոտայի համալսարան։ 1967 թվականին ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան[5][6]։
1969 թվականին Սթոունվոլսկյան խռովությունից մի քանի ամիս անց Համոնդն ու իր ամուսինը տեղափոխվել են Նյու Յորք։ Երբ Համոնդն իմացել է, որ հղի է աղջկանով, նրանք ամուսունու հետ որոշեցել են բաժանվել[7]։ 1973 թվականին Համոնդը հրապարակայնորեն իրեն հայտարարել է լեսբուհի։
1972 թվականին Հարմոնի Համոնդը դարձել է A.I.R. Gallery ընկերության համահիմնադիր․ այն Նյու Յորքում կանանց առաջին կոոպերատիվ գեղարվեստական պատկերասրահն էր։ 1976 թվականին Համոնդը դարձել է նաև Heresies: A Feminist Publication of Art and Politics համահիմնադիր[8], համատեղ խմբագրել է № 1, 3 և 9 թողարկումները և հոդվածներ է հրապարակել յոթ համարներում[9]։ Heresies-ը հիմնադրվել է կոլեկտիվի կողմից, որի հիմնական խմբում եղել են Ջոյս Կոզլոֆը (Joyce Kozloff), Միրիամ Շապիրոն (Miriam Schapiro), Ջոան Սեմելը (Joan Semmel), Լյուսի Լիպարդը, Մերի Բեթ Էդելսոնը (Mary Beth Edelson), Նենսի Սպերոն և Հարմոնի Համոնդը[10]։ Համոնդը դասավանդել է Նյու Յորքի ֆեմինիստական արվեստի ինստիտուտում (New York Feminist Art Institute)[11]։
1978 թվականին Համոնդը 112 Greene Street Workshop–ում համադրել է լեսբիական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են եղել լեսբուհի նկարիչների աշխատանքները[12][13]։ 1980 թվականին Լոս Անջելեսի «Կանանց շենք» արվեստի կենտրոնում լեսբիական արվեստի ամենամեծ ամերիկյան ցուցադրության (Great American Lesbian Art Show) նկարիչներից մեկն է եղել։ 1981 թվականին Համոնդը համադրել և ցուցադրել է իր աշխատանքները «Տնային աշխատանք․ կին նկարիչների աշխատանքներում արտացոլվող տնային միջավայր» ցուցադրությունում, որը հովանավորում էր Նյու Յորքի արվեստի խորհուրդը (NYSCA) և Կանանց փառքի սրահը (Women's Hall of Fame)[14]։ 1999 թվականին համադրել է Սանտա Ֆեում Plan B Evolving Arts ցուցադրությունը, որտեղ մասնակցել են 41 լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և հարավ–արևմուտքից նկարիչ Բերդաշին[15]։
Համոնդը գրել է իր առաջին գիրքը՝ «Փաթաթվածքներ․ ֆեմինիզմի, արվեստի և ռազմարվեստի ուրվանկարներ», 1973–1983 թվականների իր ստեղծագործությունների հավաքածուն՝ տպագրված TSL Press 1984 թվականին[14]։ 2000 թվականին նա հրատարակել է «Լեսբիական արվեստն Ամերիկայում՝ ժամանակակից պատմություն» գիրքը[16]։ 2010 թվականին նկարահանվել է ֆեմինիստական արվեստի մասին երկու ֆիլմերում՝ ռեժիսոր Ջոան Բրեյդերմանի «Հերետիկոսները», որտեղ հիմնական ուշադրությունը տրվում է «Հերետիկոսներ՝ արվեստի և քաղաքականության ֆեմինիստական հրատարակություն» (Heresies: A Feminist Publication of Art and Politics) ամսագրի հիմնադիրներին 1976 թվականին և «Կանանց գեղարվեստական հեղափոխություն» (Women Art Revolution)՝ ռեժիսոր Լին Հերշման Լիսոն (Lynn Hershman Leeson)[6]։
1984 թվականին տեղափոխվել է Նյու Մեքսիկո[6], որտեղ ապրում և աշխատում է[4]։ 1988-2005 թվականներին Թուսոնում Արիզոնայի համալսարանում գեղանկարչություն է դասավանդել՝ միավորելով զանգվածային ինֆորմացիան և քննադատությունը[6]։ Համոնդը շարունակում է սեմինարներ անցկացնել, գրում է, դասախոսություններ է կարդում Արթ-ֆեմինիզմի, լեսբիների և քվիր արվեստի մասին։
Իր արվեստում Համոնդը հաստատել է, որ գեղարվեստական ստեղծագործության համար ավանդական կանացի որակները հանդիսանում են արժանի գեղարվեստական առարկաներ և միջոցներ։ Այդ նպատակով, օրինակ, 1970–ական թվականների սկզբին նա ստեղծել է քանդակներ կտորի զոլերից, ավանդական կանացի նյութից՝ որպես հիմնական նյութ։ Կային կտորի չորս սերիաներ՝ Bags (1971), Presences (1972), Floorpieces (1973) և Wrapped Sculptures (1977–1984)[6][17]։ Հարմոնի Համոնդի նկարները ցույց են տալիս, թե ինչպես են իրենք ստեղծվել, և համարյա բոլորը աբստրակտ են[18]։ 1990-ական թվականներին Համոնդը հիմնականում ստեղծել է խառը տեխնիկայով ինստալյացիաներ, որոնք ներառել են ավանդական ոչ գեղարվեստական նյութեր (այնպիսիք, ինչպես մարդու մազը և ծալքավոր տանիքը) ավանդական յուղանկարչության հետ, իսկ 2000-ական թվականների առաջին տասնամյակում նրա ուշադրությունը կենտրոնացել էր մոնոխրոն աբստրակտ նկարներ ստեղծելու վրա[18][19]։
Սա աշխատանքների շարք է՝ կատարված 1971–1972 թվականներին[20]։ Սա Համոնդի առաջին խոշոր շարքն է։ Այս աշխատանքներից յոթը մտնում են Material Witness հավաքածուի մեջ։ Արվեստի այս ստեղծագործությունները իրենցից ներկայացնում են կտորի լաթեր՝ ներծծված ներկով, միմյանց կիպ կարած և առաստաղից կախած։ Presences-ը ցուցադրվել է 1973 թվականին Նյու Յորքում Հարմոնի Համոնդի անհատական ցուցահանդեսի ժամանակ։ Կտորը լինում է տարբեր երկարության, մի քանի զոլեր դրվում են իրար վրա կամ կարվում միմյանց, որպեսզի ավելի երկար լիեն։ «Վեց կտորե քանդակ, որոնք թվում են ավելի մեծ, քան իրական մեծության, կախված են առաստաղից և հասնում են հատակին՝ հրավիրելով հանդիսատեսին միանալ իրենց։ Հարմոնի Համոնդի կողմից արված ներկը այս բազմաթիվ կտորների լաթերին տալիս է հողային տոն։ Ինչ-որ տեղ երևում են պայծառ գույնի հետքեր և նախշեր՝ վանդակ, շրջանիկ, ծաղիկներ»[21]։ Համոնդի մտադրությունը այն է եղել, որպեսզի տպավորվի ստեղծագործությամբ և տարածականության ձգտող կանանց պատմությունը[21]։ Presences շարքում առարկաների ստեղծման համար օգտագործված կտոր լաթերի մեծ մասը տրվել էր կանանց խմբի անդամների կողմից, որոնց մասնակցում էր Համոնդը[5]։
1973 թվականին Համոնդը ստեղծեց Floorpieces անվանումով աշխատանքների շարքը[22]։ Համոնդը ստեղծել էր այս գորգերը սովորական հյուսման եղանակով՝ տարբեր գունավոր կտորների մնացորդներից, որոնք նա գտել էր Նյու Յորքի կարի թաղամասի աղբարկղներից[5][23]։ Այնուհետև կտորե գորգերը ներկվել են աքրիլով և դրվել գետնին։ Համոնդի Floorpieces–ը տրամագծով մոտավորապես հինգ ֆուտ (1,5 մ) է, հաստությամբ՝ մոտ երկու դյույմ (5 սմ)։ Համոնդի աշխատանքների չափը և մանրամասնությունները դժվար է ստանալ նկարներով և ռեպրոդուկցիաներով, դրա համար էլ նա կարևորում է իրական հանդիսատեսին։ Համոնդի Floorpieces գորգերը վիճարկելի էին Արվեստի և Արհեստի միջակայքում, նրանք նաև նկարչի կողմից հետազոտվում էին քանդակագործության և գեղանկարչության տարածականության միջև[24][25]։ Floorpieces–ի ստեղծումը համընկավ նրա հետ, երբ Համոնդը իրեն հայտարարեց լեսբուհի[22]։
1990-ականների և 2000-ականների սկզբի ընթացքում Համոնդի աշխատանքները սկսեցին ներառել ավելի քիչ քանդակային տարրեր՝ ընդունելով ավելի ավանդական պատկերային ձևեր և ավելի մեծ շեշտադրում դնելով ներկերի շերտերի տակ մասամբ թաքնված ձևերի վրա[24]։ Իր աշխատանքների էվոլյուցիայի վերաբերյալ Համոնդը հայտարարել է. «Տարիների ընթացքում նկարները դարձել են ավելի պարզ, ավելի խտացված, յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ավելի քիչ քանակի նյութերով»[23]։ Աշխատանքներն ընդգրկում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են «գոտիները, լյուվերսները, վիրակապի նմանվող կտորի շերտերը կամ գզգզված եզրերով և ընդգծված կարերով քաթանե կոպիտ փորվածքներ»[21][23]։
Համոնդը ամբողջ աշխարհում անց է կացրել ավելի քան քառասուն անհատական ցուցահանդեսներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Թուսոնի գեղարվեստի թանգարանում (Tucson Museum of Art), Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Հաագայի քաղաքային թանգարանում, Վանկուվերի գեղարվեստական պատկերասրահում, Դիզայնի ազգային ակադեմիայում, Թամայո թանգարանում (Museo Rufino Tamayo, Mexico City)։ Նրա աշխատանքները ներառված են Մետրոպոլիտեն թանգարանի, Ուոկերի արվեստի կենտրոնի, Բրուքլինի թանգարանի, Կանացի արվեստի ազգային թանգարանի[26], Չիկագոյի արվեստի ինստիտուտի, Նյու Մեխիկոյի գեղարվեստի թանգարանի (New Mexico Museum of Art)[27] և Ուոդսվորթ Ատենեումի[20] մշտական ցուցադրության հավաքածուներում։
Հարմոնին կրթաթոշակ է ստացել Արվեստի ազգային ֆոնդից, Ռոքֆելլերի ֆոնդից, Ջոն Սայմոն Գուգենհեյմի հուշային ֆոնդից (John Simon Guggenheim Memorial Foundation), Ադոլֆի և Էսթեր Գոտլիբի ֆոնդից (Adolph and Esther Gottlieb Foundation), Պոլլոկ Քրասների ֆոնդից և այլն[28]։ 2013 թվականին Արվեստի կանանց ժողովը (Women's Caucus for Art) հայտարարել է, որ Համոնդը 2014 թվականին կդառնա Արվեստի բնագավառում նվաճումների համար մրցանակակիրներից մեկը[29]։ Harmony Hammond Papers փաստաթղթերը ձեռք են բերվել 2016 թվականին Լոս Անջելեսում Գեթթի հետազոտական ինստիտուտի կողմից[14]։
Harmony Hammond: Material Witness, Five Decades of Art–ը Համոնդի առաջին բազմակողմանի թանգարանային ակնարկն է, տեղի է ունեցել Օլդրիչի թանգարանում Ռիջֆիլդում (Ridgefield, Connecticut), Կոնեկտիկուտում։ 2020 թվականին ցուցադրությունը ուղարկվել է Ֆլորիդա նահանգի Սարոսատ՝ Սարոսատի գեղարվեստի թանգարան[4][30][31]։ Ցուցադրությանը ուղեկցում էր Համմոնդի ստեղծագործության վերաբերյալ գրված առաջին կոշտ կազմով մենագրությունը՝ ցուցադրության հոգաբարձու Էմի Սմիթ Ստյուարտի էսսեն
Ցուցահանդեսին ուղեկցվում էր Համմոնդի ստեղծագործության վերաբերյալ գրված առաջին կոշտ կազմով մենագրությունը՝ ցուցահանդեսի համադրող Էմի Սմիթ-Սթյուարտի էսսեով[4][25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.