Ֆեմինիստական արվեստ շարժում, վերաբերում է միջազգային մակարդակով ֆեմինիստների ջանքերին և վերջնարդյունքներին՝ ուղղված արվեստի ստեղծմանը, որն արտացոլում է կանանց կյանքն ու փորձառությունը, ինչպես նաև ժամանակակից արվեստի ստեղծման և ընկալման հիմքի փոփոխությունը։ Այն նաև փորձում է կանանց ավելի տեսանելի դարձնել արվեստի պատմության և արվեստի գործնական բնագավառներում։ Այն նաև միտում ունի ֆեմինիստական շարժման ներքին մտքերն ու նպատակները պատկերավոր դարձնելու՝ բոլորին ցույց տալու և արվեստի մեջ իմաստ հաղորդելու համար, օգնել է կառուցել նրանց դերը, ովքեր շարունակել են խարխլել արվեստի աշխարհի «հիմնական (և հաճախ առնական) պատմությունը»[1]։ Համապատասխանելով ֆեմինիզմի ընդհանուր զարգացումներին և հաճախ ներառելով ինքնակազմակերպման այնպիսի մարտավարություն, ինչպիսին է գիտակցության բարձրացումը, շարժումն սկսվել է 1960-ական թվականներին և ծաղկել ողջ 1970-ական թվականներին՝ որպես այսպես կոչված ֆեմինիզմի երկրորդ ալիքի արդյունք։ Այն անվանվել է «հետպատերազմյան ժամանակաշրջանում բոլորից ամենաազդեցիկ միջազգային շարժումը»[2]։

Պատմություն

1960-ական թվականներն այն ժամանակաշրջանն են, երբ կին արվեստագետները ցանկացել են ձեռք բերել հավասար իրավունքներ տղամարդկանց հետ կայացած արվեստի աշխարհում և ստեղծել ֆեմինիստական արվեստ, հաճախ ոչ ավանդական ձևերով՝ օգնելու «փոխել աշխարհը»[3]։

Լուիզա Բուրժուան (1911-2010) և գերմանաամերիկացի Եվա Հեսսեն (1936-1970) եղել են վաղ ֆեմինիստ արվեստագետներ[3]։

1964 թվականի հուլիսի 20-ին ավանգարդ նկարչուհի, երգչուհի, ակտիվիստ և ֆլյուկսուս շարժման անդամ Յոկո Օնոն ներկայացրել է Cut PieceՃապոնիայի Կիոտո քաղաքի Յամաիչի համերգասրահում, որտեղ նա եղել է անշարժ նստած, երբ նրա հագուստի մասերը կտրել են, ինչը նշանակել է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքի ակցիա։ Նա այն կրկին կատարել է 1965 թվականին Քարնեգի հոլում[4]։ Նրա որդին՝ Շոնը, 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Փարիզի Théâtre le Ranelagh թատրոնում մասնակցել է նկարչի ներկայացմանը։ The GuardianՋոն Ջոնսն այն համարել է «կատարողական արվեստի երբևէ եղած 10 ամենացնցող գործերից մեկը»[5]։

Մերի Բեթ Էդելսոնը «Ամերիկացի ապրող կին արվեստագետներ կամ Վերջին ընթրիք» (1972) աշխատանքում ներկայացրել է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ը՝ նշանավոր կին արվեստագետների գլուխներով՝ կոլաժված Քրիստոսի և նրա առաքյալների գլխին։ Բենգլիսը եղել է այդ նշանավոր կին արվեստագետներից մեկը։ Այս նկարը, անդրադառնալով կրոնական և արվեստի պատմական պատկերագրության դերում կանանց ենթակայությանը, դարձել է «ֆեմինիստական արվեստի շարժման ամենահայտնի պատկերներից մեկը»[6][7]։

Կին արվեստագետները 1970-ական թվականներին, ֆեմինիստական տեսությունից և շարժումից դրդված, սկսել են ֆեմինիստական արվեստ շարժումը։ Ֆեմինիստական արվեստը ներկայացվել է մոդեռնիզմից շեղված, որտեղ կանանց ստեղծած աշխատանքները դասակարգվել են տղամարդկանց ստեղծագործություններից զատ։ Շարժումը զարգացրել է նոր ֆեմինիստական գիտակցություն՝ «կյանքին արձագանքել ու ազատություն... «անխոչընդոտ»` ավանդական տղամարդկանց հիմնական հոսքի կողմից»[8]։ Կամ, ինչպես ասել են Գրիզելդա Պոլոքը և Ռոզիկա Պարկերը՝ Արվեստի առանձնացումը կանանց արվեստից առաջացրել է «կանացի կարծրատիպ»[9]։ Ջուդի Չիկագոյի ընթրիքը գեղարվեստական ինստալացիան խորհրդանշական կերպով ներկայացրել է կանանց պատմությունը, որը նկատելիորեն համարվել է ֆեմինիստական արվեստի առաջին էպիկական գործը[10]։

Ներկայացուցչական իրավահավասարության` պատկերասրահները բարեփոխելու իրենց գործելակերպի պահանջը ծածկագրվել է Արվեստագետների կոալիցիայի (AWC) պահանջների հայտարարության մեջ, որը մշակվել է 1969 թվականին և վերջնական ձևով հրապարակվել 1970 թվականի մարտին։ Մինչ կոալիցիան առաջացել է որպես բողոքի շարժում, հույն կինետիկ քանդակագործ Պանագիոտիս «Տակիս» Վասիլակիսի կողմից 1969 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրությունից նրա «Տելե-քանդակը» (1960) ֆիզիկապես հեռացնելու հետևանքով, նա արագորեն հրապարակել է նկարների լայն ցանկ, ինչն անհրաժեշտ է եղել «ընդհանուր առմամբ արվեստի թանգարաններին»[փա՞ստ]։

Անվճար մուտքի, էթնիկ փոքրամասնությունների ավելի լավ ներկայացվածության, ուշ բացման և պատկերասրահների կողմից արվեստի գործեր չցուցադրելու մասին համաձայնության կողքին՝ առանց նկարչի համաձայնության, AWC-ն պահանջել է, որ թանգարանները «խրախուսեն կին արվեստագետներին հաղթահարել դարավոր վնասը, որը հասցվել է կին արվեստագետի կերպարին` հաստատելով սեռերի հավասար ներկայացվածություն ցուցահանդեսներում, թանգարանային գնումներում և ընտրող հանձնաժողովներում»[11]։

Կան նաև պոստմոդեռնիզմի ֆեմինիստական ձևեր, որոնք ի հայտ են եկել 1980-ական թվականներին։ Ֆեմինիստական արվեստ շարժումն առաջացել է կյանքի սեռական, նյութական, սոցիալական և քաղաքական ասպեկտները և կանացիությունն արտահայտելու նոր միջոց գտնելու պայքարից[12]։ Ֆեմինիստական արվեստ շարժումները 1970-ական թվականներին ի հայտ են եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում[13], ներառյալ Իսպանիան[14], Ավստրալիայում, Կանադայում [15] և Լատինական Ամերիկայում[16][17]։

Կանանց արվեստի շարժումները տարածվել են աշխարհով մեկ, այդ թվում՝ Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում և Ճապոնիայում, 20-րդ դարի երկրորդ կեսին[18][19]։ Ասիայից, Աֆրիկայից և հատկապես Արևելյան Եվրոպայից 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականներին մեծ թվով կին արվեստագետներ հայտնվել են միջազգային արվեստի ասպարեզում, այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում[20][21][22]։

Ժամանակակից կին նկարիչների խոշոր ցուցահանդեսները ներառում են` Արվեստը և ֆեմինիստական հեղափոխությունը (Քոնի Բաթլերի կողմից, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեսի թանգարան, 2007 թվական), Համաշխարհային ֆեմինիզմները (Լինդա Նոչլինի և Մաուրա Ռեյլիի կողմից, Բրուքլինի թանգարան, 2007 թվական[23]), Rebelle (Միրջամ Ուեսթենի կողմից, Առնհեմ, 2009 թվական), Արվեստի և ֆեմինիզմի 45 տարիները (Խավիեր Արաքիստանի կողմից, Բիլբաոյի կերպարվեստի թանգարան, 2007 թվական[24], Էլլսը Պոմպիդու կենտրոնում (Փարիզ, 2009-2011 թվականներ, շրջագայել է նաև Սիեթլի արվեստի թանգարանում[25], այս տեղաշարժն արտացոլված է նաև 1990-ական թվականներին ստեղծված ամսագրերում, ինչպիսին է n.paradoxa-ն)[26]։

20-21-րդ դարի արվեստագետներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.