ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հարիս Յուլին (անգլ. Harris Yulin, նոյեմբերի 5, 1937[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, թատրոնի ռեժիսոր։
Հարիս Յուլին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1937[1][2] (86 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Gwen Welles? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հարիս Յուլինը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում ավարտել է Կալիֆոռնիական համալսարանը։ 1963 թվականին Թել Ավիվում թատերական դերերից է սկսվել Յուլինի դերասանական կարիերան։ Լոս Անջելեսում նա հիմնադրել է դասական թատրոն, աշխատել Բուֆֆալոյի, Եյլի և Վաշինգտոնի թատրոններում, այնուհետև տեղափոխվել՝ Նյու Յորք։ 1970 թվականին Յուլինը առաջին անգամ հանդես է եկել թատերական ռեժիսորի որակավորմամբ, սկսել նկարահանվել ֆիլմում և «Ճանապարհի ավարտ» ֆիլմում մարմնավորել գլխավոր կերպարներից մեկին։ Ֆիլմում Յուլինին մեծ մասամբ առաջարկում էին երկրորդ պլանի դերեր։ Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնց շարքին են դասվում ՝ «Սպիով դեմքը», «Գիշերային շարժումներ», «Այլ կին», «Մարզումային օր»։ 1996 թվականին Յուլինն առաջադրվում է Էմմի մրցանակի՝ «Կատակերգական հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասան» անվանակարգում՝ «Ֆրեյզեր»[5] ֆիլմում ավազակի կերպարով։
1970-1972 թվականներին Յուլինը հարաբերություններ է սկսում դերասանուհի Ֆեյ Դանաուեյի հետ, որի հետ ծանոթացել է «Դոկ» ֆիլմի նկարահանման ժամանակ, այնուհետև մինչ իր մահը (1993 թվական) ամուսնացած է լինում դերասանուհի Գվեն Ուելսի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.