Հարթաշեն (Սյունիքի մարզ)
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Հարթաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Հարթաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Մակերես | 30,99 կմ² | |
ԲԾՄ | 1460 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 717[2] մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Գորիս քաղաքից հեռու է 3-4 կմ դեպի հարավ-արևմուտք, սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` մոտ 1460 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 93 կմ։
Գյուղը կազմավորվել է 1970-1974 թթ. Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչներին այստեղ բնակեցվելով։ Մասն է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։