![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Vaccinium_vitis-idaea_L..jpg/640px-Vaccinium_vitis-idaea_L..jpg&w=640&q=50)
Հապալասենի սովորական
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Դալղողնոշ,Հապալասենի սովորական (լատին․՝ Vaccínium vítis-idaéa), պատկանում է հապալասզգիների ընտանիքին։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։ Պահանջկոտ բույս է, ունի 10-30 սմ երկարություն։ Տերևներն ունեն 1.5 սմ երկարություն։ Ծաղիիները մանր են, պտուղները գնդաձև մինչև 8-12 մմ տրամագծով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Դալղողնոշ,Հապալասենի սովորական | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Vaccinium vitis-idaea | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
|
Տարածված է Հյուսիսային Եվրոպայի շրջաններում։
Տերևները պարունակում են իրենց մեջ ֆենոլյին գլյուկոզիդներ, վկցինին, լիկոպին, ուրսոլաթթու, գինեթթու, գալաթթու և այլն։ Պտուղներում կան մեծ քանակությամբ շաքարներ, ասկորբինաթթուներ, օրգանական նյութեր։ Սերմերը հարուստ են յուղերով։ Հապալասենու տերևների եփուկը օգտագործվում է միզաքարային հիվանդությունների, երիկամի թարախաբորբի, ցիստիտի, ռևմատիզմի դեմ։