Հանրաքվե
From Wikipedia, the free encyclopedia
Հանրաքվե (ռեֆերենդում լատին․՝ referendum — այն, ինչ պետք է հաղորդվի), համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձևով ազատ կամարտահայտման միջոց։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաև նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաև պլեբեսցիտ անվամբ։ Հանրաքվեի որոշ բնորոշումներ այն բնութագրում են որպես քվեարկության եղանակ՝ երկրի սահանադրությունը կամ կառավարությունը փոխելու համար[1]։ Ինչևէ, որոշ այլ երկրներ հանրաքվեն այլ կերպ են բնորոշում։ Օրինակ՝ Ավստրալիայում հանրաքվեն բնորոշվում է որպես սահմանադրությունը փոխելու համար քվեարկություն, իսկ պլեբեսցիտը չի ազդում սահմանադրության վրա[2]։ Իռլանդիայում սահմանադրության ընդունման համար քվեարկությունը կոչվում է պլեբեսցիտ, բայց սահմանադրության բարեփոխման համար քվեարկությունն արդեն կոչվում է հանրաքվե, նույն անվամբ են հայտնի նաև ընտրական քվեարկությունն ու ոչ սահմանադրական օրինագծի ընդունման համար քվեարկությունը։