From Wikipedia, the free encyclopedia
Հանս Քրիստիան Գրամ (Hans Christian Joachim Gram, սեպտեմբերի 13, 1853[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[4] - նոյեմբերի 14, 1938[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի բակտերիոլոգ։ Լուիսի Քրիստինա Ռոլանսի և Ֆրեդերիկ Տերկել Ջուլիուս Գրամի որդին (վերջինս իրավագիտության պրոֆեսոր էր)։
Հանս Քրիստիան Գրամ Hans Christian Gram | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1853[1][2][3] Կոպենհագեն, Դանիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1938[1][2][3] (85 տարեկան) Կոպենհագեն, Դանիա |
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | մանրէաբան, համալսարանի դասախոս, դեղաբան և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան և Metropolitanskolen? (1871) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1883) |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն |
Գիտական ղեկավար | Յապետուս Ստենստրուպ |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Kai Gram? և H. C. Gram? |
Հայր | F.T.J. Gram? |
Hans Christian Gram Վիքիպահեստում |
Սկզբնական շրջանում ուսումնասիրել է բուսաբանություն՝ Կոպենհագենի համալսարանում, իսկ հետագայում ընդունվել է բժշկական համալսարան։ Արդեն 1884 թվականից սկսած աշխատել է Բեռլինում, որտեղ էլ մշակել մեթոդ, որով տարբերակումներ մտցվեցին բակտերիայի երկու տարբեր տեսակների միջև։ Այդ մեթոդը կոչվեց ՝ Գրամի գունավորման մեթոդը, որը մինչ օրս մնում է բժշկական մանրէաբանության հիմնական կարգերից։
Այն աշխատանքը, որը Գրամին հռչակ բերեց կապված էր բակտերիայի գունավորման, ներկման մեթոդի հետ։ Մեթոդը կարևոր դեր էր կատարում բակտերիաների դասակարգման համար։ Իր աշխատության մասին Գրամն ասել է, որ գիտակցում է, թե իր հրատարակած աշխատությունը իր ապրած ժամանակների համար թերի է և շատ լրացումերի կարիք ունի, սակայն հուսով է, որ այն այլ հետազոտողների ձեռքերում կվերածվի ինչ-որ օգտակար բանի։
Գրամի մեթոդի պատրաստման համար օգտագործվել է մանուշակագույն բյուրեղապակի և սաֆրանինի որոշակի քանակություն։
Բակտերիան գունափոխվելիս, եթե վերածվում է մանուշակագույնի՝ Գրամի գունափոխիչը կոչվում է «Գրամ դրական», իսկ, երբ գունափոխվում է կարմրի՝ «Գրամ բացասական»։ Գրամի սկզբնական աշխատանքները կապված էին մարդկային կարմիր արյան հետ։ Նա առաջինն էր, ով հասկացավ, որ մակրոցիտները բնորոշվում են վնասակար անաեմիա հիվանդությամբ կամ Ադդիսոնի հիվանդությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.