Հայնրիխ Հայնե

ջրահարսը From Wikipedia, the free encyclopedia

Հայնրիխ Հայնե

Հայնրիխ Հայնե[8] (գերմ.՝ Christian Johann Heinrich Heine, դեկտեմբերի 13, 1797(1797-12-13)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4][5][…] - փետրվարի 17, 1856(1856-02-17)[6][1][4][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1][6][5][…]), գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ, ծագումով հրեա։

Արագ փաստեր Հայնրիխ Հայնեգերմ.՝ Heinrich Heine, Ծննդյան անուն ...
Հայնրիխ Հայնե
գերմ.՝ Heinrich Heine
Thumb
Ծննդյան անունգերմ.՝ Heinrich Heine
Ծնվել էդեկտեմբերի 13, 1797(1797-12-13)[1][2][3][…]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4][5][…]
Վախճանվել էփետրվարի 17, 1856(1856-02-17)[6][1][4][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1][6][5][…]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[2][6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ-փաստաբան, իմիջմեյքեր և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն և գերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Ֆրանսիա
ԿրթությունԲոննի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1823), Գյոթինգենի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր[7]
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներGermany. A Winter's Tale?, Atta Troll?, Die Harzreise?, Book of Songs? և The rabbi of Bacherach?
ԱնդամակցությունCorps Hildeso-Guestphalia Göttingen?
ԱմուսինՄաթիլդա Հայնե[4]
Thumb
Հայնրիխ Հայնե Վիքիքաղվածքում
Հայնրիխ Հայնե Վիքիդարանում
 Heinrich Heine Վիքիպահեստում
Փակել

Գերմանիայից դուրս նա առավելապես հայտնի է իր վաղ շրջանի քնարական բանաստեղծություններով, որոնք փոխադրվել են երաժշտության այնպիսի կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են Ռոբերտ Շումանը, Ռիխարդ Վագները, Յոհաննես Բրամսը, Պյոտր Չայկովսկին և Ֆրանց Շուբերտը։ Հայնեի ուշ շրջանի չափածո և արձակ երկերը աչքի են ընկնում երգիծական-հեգնական ոճով։ Նրա արմատական քաղաքական հայացքները հանգեցրին գերմանական իշխանությունների կողմից իր բազմաթիվ երկերի արգելմանը։ Իր կյանքի վերջին 25 տարին անցկացրել է Փարիզում՝ որպես հայրենիքից վտարանդի։

Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը։ Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին։

Մեծ բանաստեղծը «Երիտասարդ Գերմանիա» շարժման համակիրներից էր։

Կենսագրություն

Ծնվել է 1797 թվականի դեկտեմբերի 13-ին Դյուսելդորֆում, գործվածքեղենի սնանկացած հրեա վաճառական Սամսոն Հայնեի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի կաթոլիկ լիցեյում, իսկ տանը նրա ուսման ու դաստիարակության հարցերով հիմնականում զբաղվել է մայրը՝ Բետտին, որը, լինելով խելացի ու կրթված կին, ուզում էր, որ որդին լավ կրթություն ստանա։

Ֆրանսիացի զավթիչների արտաքսումից և Դյուսելդորֆի՝ Պրուսիայի հետ միավորումից հետո Հայնրիխն ուսումը շարունակեց տնտեսագիտական ուսումնարանում, ապա փորձառութուն ձեռք բերելու համար մեկնեց Մայնի Ֆրանկֆուրտ։ Դրանով փորձ էր արվում պատանուն նպատակամղելու, որ դառնա տոհմի առևտրաֆինանսական ավանդույթների շարունակողը։ Բայց փորձը տապալվեց, Հայնրիխը վերադարձավ հայրենի օջախ։ 1816 թվականին ծնողները ևս մեկ փորձ ձեռնարկեցին. Հայնրիխին ուղարկեցին Համբուրգ՝ բանկիր քեռու մոտ։ Վերջինս, իսկական մանկավարժի պես, հնարավորություն ընձեռեց, որ տղան դրսևորի իր ունակությունները. նրան կարգեց մի փոքր ընկերության ղեկավար։ Բայց ընդամենը պարզվեց, որ Հայնրիխին կես տարուց էլ պակաս ժամանակ է պետք գործը լիովին տապալելու համար։ Միանգամից չհուսահատվելով՝ քեռին այս անգամ էլ նրան վստահեց հաշվապահական հաշիվների հսկողությունը։ Բայց պատանին ավելի ու ավելի էր տարվում քնարերգությամբ և անտեսում փողային հաշիվները։ Բանն ավարտվեց նրանով, որ քեռին ու իր քրոջորդին գժտվեցին, և պատանին դարձյալ բռնեց տունդարձի ճանապարհը։

Քեռու մոտ անցկացրած ժամանակաշրջանում Հենրիխը սիրահարվել էր քեռու աղջկան՝ Ամալյային, ու մերժվել էր... Պատանեկան անպատասխան սիրո ապրումները ելք են գտել՝ արտացոլվելով Հայնեի «Երգերի գրքի» քնարական բանաստեղծություններում։

Ծնողները տվեցին իրենց համաձայնությունը, որ տղան ընդունվի համալսարան։ Սկզբում նա ընդունվեց Բոննի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բայց երբ պատահմամբ մի անգամ ներկա գտնվեց գերմանական լեզվի ու պոեզիայի պատմության դասախոսությանը, որ վարում էր Ավգուստ Շլեգելը, գրավվեց ու մտափոխվեց։ 1820 թվականին Հայնեն փոխադրվեց Գյոթինգենի համալսարան, բայց որոշ ժամանակ անց հեռացվեց՝ ուսանողներից մեկին, իրեն հասցված վիրավորանքներին ի պատասխան, մենամարտի կանչելու պատճառով[9][10]։ 1821-1823 թվականներին ուսումը շարունակեց Բեռլինի համալսարանում. ունկնդրում էր Հեգելի դասախոսությունները, հաճախակի շփումներ ունենում քաղաքի գրական շրջանակներում։ 1825 թվականին, ավարտելով ուսումը, ստացավ դոկտորի դիպլոմ։ Ի դեպ, դիպլոմն ստանալիս, իր համոզմունքներին հակառակ, ստիպված էր խաչակնքել, քանի որ դիպլոմ տրվում էր միայն քրիստոնյաների։

Հայնեն բացահայտ ողջունեց 1830 թվականի հեղափոխությունը, որին ի պատասխան՝ խստացվեց գրաքննությունը նրա գրվածքների նկատմամբ, հալածանքներ սկսվեցին։ Բանաստեղծն ստիպված էր տեղափոխվել Փարիզ։ Տասներեք տարի այստեղ ապրելուց հետո միայն նրան հնարավորություն ընձեռվեց այցելելու հայրենիք։

1848 թվականի ամռանը Եվրոպայով մեկ շշուկներ տարածվեցին, որ Հայնեն մահացել է։ Իրականում նա, հրաժեշտ տալով լույս աշխարհին, վերջին անգամ Լուվրի թանգարան այցելելուց հետո, ծանր հիվանդության պատճառով գամվել էր անկողնուն։ Դեռ 1846 թվականին էին նրա մոտ ի հայտ եկել զարգացող կաթվածի ախտանշաններ, բայց նա չէր հանձնվել՝ շարունակելով մնալ կյանքին սիրահարված և շարունակելով ստեղծագործել։ Ութ տարի շարունակ ծանր հիվանդությամբ տառապելուց հետո էլ նա չէր կորցրել հումորի զգացումը և կատակներ էր անում...1851 թվականին լույս տեսավ հեղինակի կենդանության օրոք տպագրված բանաստեղծական վերջին ժողովածուն՝ «Ռոմանսերոն», որի մի շարք գործերում հուսալքությունն ու հոռետեսությունն են իրենց զգացնել տալիս՝ դառնալով իր մոտալուտ մահն զգացող բանաստեղծի ապրումների արձագանք։ Հայնեն մահացավ 1856 թվականի փետրվարի 17-ին, հուղարկավորվեց Փարիզի Մոնմարտր թաղամասի գերեզմանատանը։

Հայերեն լույս է տեսել Հայնրիխ Հայնեի երկերի երկհատորյակը։ Նրա բանաստեղծությունները հայացրել են պոետական խոսքի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Գեղամ Սարյանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.