From Wikipedia, the free encyclopedia
Հայկական հրաբխային բարձրավանդակ, լեռնագրական ձևաբանական միավոր Հայկական լեռնաշխարհի կենտրոնում։ Տարածքը մոտ 100 հազար կմ² է։
Հրաբխային լեռնաշղթաների ու բարձրադիր լեռնազանգվածների, ընդարձակ սարահարթերի ու սարավանդների, միջլեռնային դաշտերի ու գոգավորությունների համալիր է՝ հյուսիսում եզրավորված Արևելապոնտական, Աջարա-հմերեթյան (Մեսխեթի), արևելքում՝ Փոքր Կովկաս, հարավում՝ Հայկական Տավրոս, արևմուտքում՝ Անտիտավրոս լեռնային համակարգերով։ Բաժանվում է հյուսիսային (Աջարա-հմերեթյան, Կարմիր Փորակ և Բազումի լեռնաշղթաների միջև), կենտրոնական (Սիվրիդաղ, Բազում, Այծպտկունք, Հայկական Պար լեռնաշղթաների միջև) և հարավում (Հայկական Պար ու Հայկական Տավրոս լեռնաշղթաների միջև) մասերի։
Հայկական հրաբխային բարձրավանդակը կազմված է ևեոգեն-անթրոպոգենի լավաներից, հրաբխաբեկորային նյութերից և 500-1500 մ հաստ, լավային ծածկույթից, որի հիմքում ծալքաբեկորավոր լեռնազանգվածների տարածին մակերևույթներ են։ Ռելիեֆի բացասական ձևերը՝ իջվածքներն ու միջլեռնային գոգավորությունները, լցված են լճագետային նստվածքներով կամ լավաներով։ Բնորոշ են 3000-4000 մ բարձր, լեռնավահանևերը (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածները (Բյուրակն, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագած, Սյունիքի և այլն), բազմածին հրաբխային կոները (Մասիս, Սիփան, Արագած, Ալաջա, Արայի լեռ, Աժդահակ, Ծղուկ, հշխանասար և այլն), ծխացող ֆումարոլային հրաբուխները (Նեմրութ, Թոնդրակ) և բազմաթիվ արտաժայթուք լեռնազանգվածներ (Հատիս, Սպիտակասար, Արտենի, Սամսար)։ Խոշոր սարահարթերը (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Ծաղկոտնի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի և այլն) եզրավորվում են լեռն, համակարգերով ու բարձրադիր լեռնազանգվածներով։ Ընդարձակ դաշտերը (էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն) տարածվում են խոշոր գետերի երկայնքով։
Հայկական հրաբխային բարձրավանդակը բնութագրվում է չոր մերձարևադարձային, ցամաք, կլիմայով, ձմեռը ցուրտ է, ամառը՝ շոգ, տարեկան տեղումները բարձրադիր գոտում՝ 500-900 մմ, ցածրադիր գոտում 300-500 մմ են։
Ջրագրության ցանցը խիտ է։ Գետերը հիմնականում լեռնային բնույթի են։ Խոշոր գետերն են Կուրը, Արաքսը, Արածանին, Արմ. Եփրատը՝ իրենց բազմաթիվ վտակներով, խոշոր լճերը՝ Վանա, Սևանա, Ծովակ և այլն։
Բարձրավանդակի լեռնային ռելիեֆով է պայմանավորված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ կիսաանապատից մինչև լեռնային տունդրա։ Տարածված են լեռնային գորշ, լեռնամարգագետնային, գետաբերուկային հողերն ու լեռնային սևահողերը։
Բուսականությունը հիմնականում տափաստանային ու լեռնատափաստանային է (փետրախոտ, շյուղախոտ, սիզախոտ և այլն), տեղ-տեղ՝ նաև կիսա-անապատային (օշինդր, բարձիկաձև փշոտ բույսեր և այլն)։ Անտառները սակավ են՝ տարածված գետահովիտներում ու լեռնաշղթաների արտաքին, հիմնականում հս. լանջերին։ Կենդ, աշխարհը հարուստ է ու բազմազան։ Բնորոշ են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, արջը, այծյամը, գայլը, աղվեսը, նապաստակը։ Շատ կան կրծողներ, սողուններ, թռչուններ ու միջատներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 187)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.