Հայերենի այբուբեն
հայոց լեզվի հնչյունագիր, ստեղծվել է մ.թ. 405-406 թթ. / From Wikipedia, the free encyclopedia
Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Հայերենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | այբուբեն, արհեստական գրային համակարգ և մեծատառերով և փոքրատառերով այբուբեն |
Կազմված է | Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Ւ, Փ, Ք, և, Օ և Ֆ |
Ստեղծվել է | 405 |
Հեղինակ | Մեսրոպ Մաշտոց[1] |
Ժառանգված համակարգ | մոդելավորվել է հունականից |
Եղբայրական համակարգ | վրացական, կյուրեղագիր, ղպտիական, լատինական |
Ժառանգել է | Կովկասյան ալբաներերեն |
ISO 15924 | Armn |
Armenian alphabet Վիքիպահեստում |
Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, որոնք ունեն գործառական ինքնատիպություն՝ սերում են այլագիր կամ հայագիր նախատիպերից։ 11-րդ դարում ավելացվել է ևս երեք տառ՝և, Օ, Ֆ։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել[2][3]։
Նախամեսրոպյան շրջանում հայերեն գրի և գրականության առկայությունը միանշանակորեն չի ընդունվում հայերենագետների կողմից։ Նրանց մի մասը գտնում է, որ նախամեսրոպյան շրջանում հայերը ունեցել են գիր և գրականություն, իսկ մյուս մասը հերքում է այս տեսակետը[4]։
Ժամանակակից արևելահայերենի այբուբենն ունի 39 տառ, որտեղ «ու»-ն համարվում է առանձին տառ, իսկ «ւ» տառը և «և» կցագիրը հանված են այբուբենից[5][6]։ Այբուբենում տառերի թիվը նույնպես միանշանակորեն չի ընդունվում հայերենագետների կողմից։
Հայկական գիրը միատարր ու միատիպ չէ և ներկայացված է մի շարք տարատեսակներով, որոնք անվանվում են գրատեսակներ[4]։