![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Battle_for_Palm_Tree_Hill.jpg/640px-Battle_for_Palm_Tree_Hill.jpg&w=640&q=50)
Հայիթիի հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայիթի հեղափոխություն, պատմության մեջ ստրուկների միակ հաջողված ապստամբությունը, որը տեղի է ունեցել 1791-1803 թվականներին՝ Ֆրանսիայի Սանտո Դոմինգո գաղութում, որի արդյունքում գաղութը ստացավ անկախություն։ Մեծ Բրիտանիան և Իսպանիան փորձեցին խլել Ֆրանսիայից գաղութը, բայց նրանց զորքերը կրեցին պարտություն։ Նապոլեոնի զորքերը՝ որոնք ժամանել էին կղզի, նույնպես չկարողացան ջախջախել ապստամբներին։ Հայիթին դարձավ Լատինական Ամերիկայի առաջին անկախ պետությունը։
Հայիթիի հեղափոխություն | |
---|---|
![]() | |
Մասն է | Atlantic Revolutions?, Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ և Latin American Wars of Independence? |
Վայր | Սան Դոմինգո |
Երկիր | Սան Դոմինգո |
Թվական | օգոստոսի 14, 1791-ից հունվարի 1, 1804-ը հունվարի 1, 1804-ին |
Հեղափոխությունը սկսվել է 1791 թվականի օգոստոսի 22-ին[1] և ավարտվել 1804-ին՝ նախկին գաղութի անկախությամբ։ Հեղափոխությանը մասնակցեցին սևամորթները, մուլատները, ֆրանսիացիները, իսպանացիները և բրիտանացիները։ Տուսին-Լյուվերտորը՝ ով ստրուկ էր, դարձավ Հայիթիի ամենախարիզմատիկ հերոսը[2]։ Սա ստրուկների միակ ապստամբությունն էր, որը հանգեցրեց պետության ստեղծմանը, որը զերծ էր ստրկությունից և վերահսկվում էր նախկին ստրուկների կողմից։ Ներկայումս այս իրադարձությունը լայնորեն դիտվում է որպես որոշիչ պահ Ատլանտյան աշխարհի պատմության մեջ[3][4]։
Ամբողջ Ամերիկան ստրկական աշխարհը զգաց Հայիթիի հեղափոխության ազդեցությունը[5][6][7]։ Ֆրանսիական տիրապետության ավարտից և նախկին գաղութում ստրկության վերացումից հետո, հաջորդեց իրենց անկախության հաջողված պաշտպանությունը, ինչպես նաև սպիտակամորթ եվրոպացիների նրանց անկախությունը։ Հեղափոխությունը իրենից ներկայացնում է ստրուկների ամենամեծ ապստամբությունը՝ Հռոմեական կայսրությունում 1900 տարի առաջ Սպարտակի անհաջող ապստամբությունից հետո[8]։ Դա կասկածի տակ է դնում եվրոպական երկրների համոզմունքները սևամորթների ենթադրյալ թերարժեքության և ստրկացված մարդկանց՝ սեփական ազատությունը հասնելու և պահպանելու ունակության մասին։ Ապստամբների կազմակերպչական կարողությունն ու համառությունը վախեցրեց Արևմտյան կիսագնդի երկրների ստրկատերերին[9]։