From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Չեխիայում (չեխ․՝ Arménská menšina v Česku), Չեխիայի Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, Հայկական սփյուռքի մասը։ Չեխահայ համայնքը պատկանում է Եվրոպայում ձևավորված նորաստեղծ հայկական համայնքների թվին[1]։
Չեխահայեր | |||
---|---|---|---|
Չեխիայի դրոշը | |||
Ընդհանուր քանակ | |||
15.000-20.000 |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հայերեն, չեխերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ Առաքելական եկեղեցի |
Համաձայն Չեխիայի Հանրապետության վիճակագրական գրասենյակի 2009 թվականի տվյալների՝ Չեխիայում բնակվում է 2025[2] հայ, մինչդեռ համաձայն նույն գրասենյակի 2005 թվականի տվյալների՝ երկրում բնակվում էր 1046 հայ[1]։ Համաձայն Չեխիայում Հայաստանի դեսպանության 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ երկրում բնակվում է ավելի քան 3500 հայազգի անձ, որոնցից մշտական բնակության թույլտվություն է ստացել ավելի քան 2 հազար մարդ, ևս 1,5 հազարը գրանցված է որպես ժամանակավոր բնակվող[3]։ Ոչ պաշտոնական տվյալներով Չեխիայում բնակվում է 12.000 հայ։ Գործում է 3 հայկական եկեղեցի։
Համայնքում հիմնականում երիտասարդ մասնագետներ են՝ ճարտարագետներ, նկարիչներ, լրագրողներ, երաժիշտներ, շինարարներ, բանվորներ, փոքր թիվ են կազմում գործարարները։ Ներկայումս Չեխիայում (հիմնականում՝ Պրահայում) բնակվում է շուրջ 10-12 հզ. հայ (ոչ պաշտոնական տվյալներով)։ 1999 թ-ից Պրահայում հրատարակվում է ՕՐԵՐ համաեվրոպական անկախ ամսագիրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.