Հայերը Լիբանանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Լիբանանում, Լիբանանի հայ քաղաքացիներ։ Հայերը Լիբանանում կազմում էին 300.000 սակայն պատերազմի հետևանքով երկրից գաղթել է 50.000 հայ և ներկայումս կազմում են 250.000 կամ երկրի բնակչության 6.50%-ը։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև հաստատվել են 1992 թվականին։
Լիբանանահայեր | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիբանանի դրոշը | |||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||||||||
400.000 |
|||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||
Հայերեն, արաբերեն, ֆրանսերեն | |||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||||||||
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի, |
Լիբանանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում։ Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է գլխավորապես Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին՝ 1915-1939 թվականներին գաղթականության երեք ալիքների արդյունքում և ավանդականորեն համարվել Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր ու մշակութային արժեքներ դավանող համայնքներից մեկը։ Ներկայացված լինելով Լիբանանի քաղաքական կյանքում՝ խորհրդարանում և կառավարության մեջ, լիբանանահայությունն իր թվաքանակով համարվել է վեց գլխավոր կրոնադավանական համայնքներից մեկը շիաներից, մարոնիներից, սուննիներից, դրուզիներից, քրիստոնյա ուղղափառներից հետո։
Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում, Տրիպոլիում, Սեյդայում, Զահլեում, Ալեյում, ինչպես նաև Այնճարում, որը միակ հայկական գյուղաքաղաքն է ողջ Լիբանանում։ Նախքան 1975 թվականը քաղաքացիական պատերազմը, լիբանանահայության թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 200-250 հազար, ինչը, սակայն, վիճահարույց է։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հայերի թիվը Լիբանանում առավելագույնը եղել է 180 հազար։ 1975-1989 թվականներին պատերազմը հանգեցրեց լայնածավալ արտագաղթի, ինչի արդյունքում լիբանանահայության թիվն աստիճանաբար կրճատվեց։ Նախքան 2006 թվականի պատերազմը ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է մոտ 40-50 հազար։ Հայկական ազգային վարժարաններում և այլ կրթական հաստատություններում սովորող հայ աշակերտության թիվը մոտ 10 հազար է։ Լիբանանի մշակութային կյանքին զգալի աշխուժություն են հաղորդում պարբերականները։ Ներկայումս Լիբանանում հրատարակվում են դաշնակցականների «Ազդակը» (օրաթերթ), ռամկավարների «Զարթոնքը» (եռօրյա), հնչակյանների «Արարատը» (շաբաթաթերթ), գրական ուղղվածությամբ «Բագինը» և «Շիրակը», ինչպես նաև «Սփյուռք», «Մարզիկ», «Մասիս», «Արծիվ», «Ծաղիկ», «Դիտակ» ամսագրերը և այլն։