Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը։ Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)[5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Տաճատ Սարգսյան |
Հիմնադրված | 1991 թվականի հուլիսի 29 (գրանցված) |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ Ռուսամետություն[1] Եվրոսկեպտիցիզմ[2][3][4] |
Քաղաքական հայացք | ձախակողմյան ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | «Հայաստանի կոմունիստ» |
Միջազգային պատկանելություն | Կոմունիսական կուսակցությունների միություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 132 |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) (փաստացի) |
Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը[6]։
Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը։