Եվրոսկեպտիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոսկեպտիցիզմ (անգլ.՝ Euroscepticism, ֆր.՝ Euroscepticisme), եզրույթ, որով արտահայտվում Եվրոպական Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ հոռետեսական, բացասական վերաբերմունքը։ Եվրոսկեպտիցիզմը, որպես հասկացություն, ի հայտ է եկել 1971 թվականին Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտվող քաղաքացիների շրջանում։ Այդ ժամանակաշրջանից սկսած եզրույթը տարածվել է Եվրոպայի այլ երկրներում։ Բացի ԵՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիայի նկատմամբ բացասական վերաբերմունքին, եվրոսկեպտիկները դեմ են հանդես գալիս Միության առանձին քաղաքականություններին, մասնավորապես միասնական դրամական միավորի գոտու անցնելը, ԵՄ Սահմանադրությունը, վերպետական կրթությունը, Միության դաշնայնացումը և այլն։