Հայաստանի կենտրոնական բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ, ոչ պաշտոնական՝ ՀՀ կենտրոնական դրամատուն), պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։
Տեսակ | կենտրոնական բանկ |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված է | ապրիլի 27, 1993 |
Պաշտոնական կայք |
Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը[1][2]։ Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։ Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ։»