![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/NorthangerPersuasionTitlePage.jpg/640px-NorthangerPersuasionTitlePage.jpg&w=640&q=50)
Համոզում (վեպ)
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Համոզում, Ջեյն Օսթինի գրած վերջին վեպը, որն ամբողջությամբ իր ավարտին է հասցրել։ Այն հրատարակվել է իր մահվանից վեց ամիս հետո՝ 1817 թվականի վերջին[1]:xv։ Պատմությունը ծավալվում է անգլիացի Էն Էլիոթի շուրջը, ում ընտանիքը տեղափոխվում է նոր վայր՝ իրենց ծախսերը քչացնելու և պարտքերը կրճատելու նպատակով՝ իրենց տունը վարձով տալով մի ծովակալի և իր կնոջը։ Կնոջ եղբայրը՝ նավատորապետ Ֆրեդերիկ Ուենտվորթը 1806 թվականին նշանադրվեց Էնի հետ, բայց նշանադրությունը չեղյալ հայտարարվեց։ Էնը և կապիտան Ուենթվորթը իրար հետ հարաբերությունները խզելուց հետո յոթ տարի անց նորից հանդիպեցին, որը կարող էր Էնի կյանքի երկրորդ ծաղկուն շրջանում լավ առիթ լինել՝ նորից սիրահարվելու և ամուսնանալու։
Համոզում Persuasion | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջեյն Օսթին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էն Էլիոթ և Ֆրեդերիկ Ուենթվորթ |
Ստեղծման տարեթիվ | 1817 |
Նկարագրում է | Անգլիա |
Նախորդ | Նորթենգերի աբբայություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ջոն Մյուրեյ |
Հրատարակման տարեթիվ | 1818 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/jane-austen/persuasion |
![]() |
19–րդ դարի սկզին վեպը լավ արձագանքներ ունեցավ, բայց այն ավելի մեծ հռչակ ձեռք բերեց ավելի ուշ։ 20–21–րդ դարերում վեպի համար բեղուն շրջան էր։ Այս աշխատանքի հիման վրա հրատարակվեց ավելի գիտական քննարկում։ Էն Էլիոթը Օսթինի հերոսուհիների շարքում նշանավոր տեղ է զբաղեցնում իր հասունության համար։ Քանի որ «Համոզումը» Օսթինի ավարտին հասցված վերջին վեպն էր, մարդիկ այն համարում են ավելի հասուն աշխատանք, որում արտացոլված է քառասուն տարեկանը շուտով բոլորող կնոջ բնույթը։ Պատմության մեջ օգտագործված ազատ անուղղակի խոսքը վառ արտահայտված էր դեռ 1816 թվականից։