Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավարևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Համշեն
Thumb
Ռիզեյի շրջանը
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՇրջանՌիզե
ՀամայնքՌիզեի մարզ[1]
Մակերես120 կմ²
ԲԾՄ336 մ
Բնակչություն1570 մարդ (2008)
Տեղաբնականունհամշենցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(0090)+ 464
Փոստային դասիչ5355x
Ավտոմոբիլային կոդ53
Պաշտոնական կայքhemsin.gov.tr (թուրքերեն)
Thumb
Համշեն (Թուրքիա)
Փակել

Համշենահայեր

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թթ.-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489 թ.-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406 թ.-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։

Համշենահայերի մահմեդականացումը

XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն և այլն։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։

Մշակույթը

Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկական տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ։

Ճարտարապետությունը

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.