![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/2002_U.S._Figure_Skating_Championships-kissandcry.jpg/640px-2002_U.S._Figure_Skating_Championships-kissandcry.jpg&w=640&q=50)
Համբույրի և լացի անկյուն
From Wikipedia, the free encyclopedia
Համբույրի և լացի անկյուն (անգլ.՝ kiss and cry), մարզադահլիճի այն հատվածն է, որտեղ գեղասահորդները գեղասահքի մրցույթի ժամանակ ելույթներից հետո սպասում են իրենց գնահատականներին[1]։ Այն այդպես է անվանվել, քանի որ գեղասահորդներն ու մարզիչները հաճախ համբուրվում են՝ նշելու լավ ելույթը կամ լաց են լինում անհաջող ելույթից հետո։ Տարածքը սովորաբար գտնվում է սահադաշտի անկյունում կամ վերջում և կահավորված է աթոռներով՝ չմշկորդների, մարզիչների համար, այնտեղ կան մոնիտորներ՝ մրցումների արդյունքները ցուցադրելու համար։ Անկյունը հաճախ զարդարված է լինում ծաղիկներով, ունենում է հետնաէկրան, որի վրա ցուցադրվում են մրցույթների հեռուստատեսային կադրերն ու չմշկորդների լուսանկարները, թե նրանք ինչպես են արձագանքում են իրենց ելույթին և միավորներին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/2002_U.S._Figure_Skating_Championships-kissandcry.jpg/640px-2002_U.S._Figure_Skating_Championships-kissandcry.jpg)
Տերմինը հնարել է Ֆինլանդիայի գեղասահքի պաշտոնյա Ջեյն Էրկոն, որ եղել է 1983 թվականի Հելսինկիում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնության կազմկոմիտեում։ Էրկոն այդ անունը մտածել է, երբ հեռուստատեսային տեխնիկները, որոնք մինչ միջոցառումը քարտեզագրել են սահադաշտը, ցանկացել են իմանալ, թե ինչպես է կոչվում տարածքը[2][3]։ Օլիմպիական խաղերի արդյունքների առաջին պաշտոնական սպասասրահը հայտնվել է Սարաևոյում 1984 թվականին[4]: «Համբույր և լաց» տերմինը լայնորեն օգտագործվել է 1990-ականների սկզբին և այժմ պաշտոնապես գրանցված է Գեղասահքի միջազգային միության կանոնակարգում[5]։ «Համբույրի և լացի» տարածքի ցուցադրումը անհատականացրել է մարզաձևը և օգնել գեղասահքն ավելի տարածված դարձնել օլիմպիական մրցումները հեռուստատեսությունում[4]։ Շատ ազգային ֆեդերացիաներ, այդ թվում՝ ամերիկյան ֆեդերացիան, մարզում են չմշկորդներին, թե ինչպես նրանք պետք է իրենց պահեն տեսախցիկի առաջ՝ սպասելիս[4]:
Մարմնամարզության որոշ մրցումների ժամանակ այժմ հատկացվում է համբույրի և լացի տարածք[6]։