![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/2014_Acrobatic_Gymnastics_World_Championships_-_Women%2527s_group_-_Qualifications_-_Australia_1_01.jpg/640px-2014_Acrobatic_Gymnastics_World_Championships_-_Women%2527s_group_-_Qualifications_-_Australia_1_01.jpg&w=640&q=50)
Մարմնամարզություն
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնամարզություն (հունարեն՝ γυμναστική [gymnastike], от γυμνάζω [gymnazo]՝ մարզվել, պարապել, այլ տարբերակով՝ հին հունարեն՝ γυμνός [gymnos]՝ մերկ), տղամարդկանց և կանանց կողմից կիրառվող սպորտաձև, որը պահանջում է հավասարակշռություն, ուժ, ճկունություն, տոկունություն և հսկողություն։ Մարմնամարզության ժամանակ շարժումները նպաստում են ձեռքերի, ոտքերի, ուսերի, մեջքի, կրծքավանդակի և որովայնի մկանների զարգացմանը։ Զգոնությունը, հստակությունը, խիզախությունը, ինքնավստահություն և ինքնակարգավորումը մտավոր հատկություններ են, որոնք կարող են մշակվել նաև մարմնամարզության միջոցով[1]։ Մարմնամարզությունը ծագել է վարժություններից, որոնք անում էին հին հույները երբ ձի էին բարձրանում կամ իջնում դրանցից, ինչպես նաև կրկեսային վարժություններից։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/2014_Acrobatic_Gymnastics_World_Championships_-_Women%27s_group_-_Qualifications_-_Australia_1_01.jpg/640px-2014_Acrobatic_Gymnastics_World_Championships_-_Women%27s_group_-_Qualifications_-_Australia_1_01.jpg)
Մրցակցային մարմնամարզական միջոցառումների մեծ մասը կազմակերպում է Մազրմամարզության Միջազգային Ֆեդերացիան (FIG)։ Յուրաքանչյուր պետություն ունի իր ազգային կառավարման մարմինը (BIW), որը FIG-ի մասնաճյուղն է։
Մարմնամարզությունները տեսակներն են՝ հիմնական մարմնամարզությունները (ներառյալ հիգիենիկ և աթլետիկական), արտադրական մարմնամարզությունը, կիրառական մարմնամարզությունը, սպորտային մարմնամարզությունը, գեղարվեստական մարմնամարզությունն և ակրոբատիկան։
Կան առողջապահական մարմնամարզությունների մի քանի տեսակներ․
- Մարմնամարզական մարմնամարզություն — օգտագործվում է գործունեության պահպանման և ամրապնդման համար,
- Ռիթմիկ մարմնամարզություն — տարատեսակ առողջարանային մարմնամարզություններ։ Ռիթմիկ մարմնամարզության կարևոր բաղկացուցիչ մասը երաժշտության առկայությունն է։