From Wikipedia, the free encyclopedia
Համա Համամի (արաբ․՝ حمّة الهمّامي, (ֆր.՝ Hamma Hammami, հունվարի 8, 1952, El Aroussa, Siliana Governorate, Թունիս), թունիսցի ձախ հասարակական-քաղաքական գործիչ, Թունիսի աշխատավորների կոմունիստական կուսակցության ղեկավար (այժմ` Թունիսի աշխատավորների կուսակցություն)[1]։ Հայտնի իրավապաշտպան Ռադհիա Նասրաուիի ամուսինն է։
Համա Համամի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | El Aroussa, Siliana Governorate, Թունիս |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Radhia Nasraoui? |
Կուսակցություն | Workers' Party? |
Hamma Hammami Վիքիպահեստում |
Դեռևս լինելով արաբական գրականություն ուսումնասիրող ուսանող` Համա Համամին ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական շարժմանը։ 1972 թվականին դրա համար ձերբակալվել է։ 1974 թվականին նորից ձերբակալվել է, կտտանքների է ենթարկվել և դատապարտվել ութ տարվա ազատազրկման` Թունիսի աշխատավորական արգելված կազմակերպությանն անդամակցելու համար, սակայն բանտում է անցկացրել վեց տարի. Համա Համամին Amnesty International-ի կողմից խղճի բանտարկյալ է ճանաչվել և ընկերության կողմից բողոքի արդյունքում Թունիսի կառավարության հաշվին ուղարկվել է Ֆրանսիա բուժման համար։
2011 թվականի հունվարի 12-ին նորից ձերբակալվել է այն բանից հետո, երբ լրագրողների հետ հարցազրույցում աջակցել է Թունիսի հեղափոխական իրադարձություններին։ Քաղբանտարկյալ համաներման շրջանակներում 3 օր անց անցումային կառավարությունը նրան ազատ է արձակել։
Համա Համամին արաբերեն մի քանի քաղաքական ակնարկների հեղինակն է, այդ թվում`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.