From Wikipedia, the free encyclopedia
Հաղպատի մատենադարան (կամ Հաղպատի գրչության կենտրոն), հայ գրչության կենտրոն, մատենադարան, որը գործել է Հաղպատի վանքում 10-ից 19-րդ դարերում[1]։
Հաղպատի մատենադարան |
---|
Այն միջնադարյան հայերեն ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն է եղել։ Մատենադարանի շենքը կառուցվել է Հաղպատի վանքի Սբ. Նշան եկեղեցու մոտ։ Քառանկյուն, հավասարակողմ շինություն էր, ուներ որմնախորշեր՝ մատյանները պահելու համար։ Փայտաշեն ծածկը XIII դ. կեսերին վերակառուցվել և դարձել է քարաշեն։ Պահվում էին գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ։ Հարստացել է նվիրատվությունների և տեղում կատարված ընդօրինակությունների շնորհիվ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։ 1931 թվականին Հաղպատից միայն 12 ձեռագիր է բերվել Երևան։ Երկար տարիներ Հաղպատի գրադարանում է պահվել Մուղնու Ավետարանը, որ հետո տեղափոխվել է Թիֆլիսի Մուղնու սուրբ Գևորգ վանք, իսկ այնտեղից՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Կորած ձեռագրերից արժեքավոր էր Հաղպատի «Քոթուկը» կամ ավանդամատյանը, որտեղ արձանագրված էր վանքի անցուդարձը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.