From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Սամվելի Քերսելյան (1918, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 2004, Սուխում, Վրաստան), թեթև ատլետիկայի խորհրդահայ մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1968)։
Հակոբ Քերսելյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1918 |
Ծննդավայր՝ | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 12, 2004 |
Մահվան վայր՝ | Սուխում, Վրաստան |
Հակոբ Քերսելյանը ծնվել է 1918 թվականին Սուխումում։ 1930-ական թվականներին մարզվել է Նեստոր Ալեքսեևիչի Գերիայի ղեկավարությամբ։ Կատարել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը[1]։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական կրկնակի շքանշանակիր ինստիտուտը։ 1947-1949 թվականներին Երևանում եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահուկային սպորտի և ալպինիզմի ամբիոնի վարիչ[2][3]։ 1949 թվականին վերադարձել է Սուխում, որտեղ ավելի քան 30 տարի աշխատել է Սուխումի մանկական սպորտային դպրոցում՝ «Դինամո» մարզական միության համակարգում։
Նրա սաների շարքում առավել բարձր արդյունքների է հասել Վիկտոր Սանեևը՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն (1968, 1972, 1976), 1980 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն(1969, 1974)[4][5][6]։
Հակոբ Քերսելյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին Սուխումում[7]։
Ամեն տարի անցկացվում է Հակոբ Քերսելյանի հիշատակին նվիրված թեթև ատլետիկայի մրցաշար[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.