From Wikipedia, the free encyclopedia
Հակասնկային դեղերը, հայտնի են նաև որպես հակամիկոտիկ դեղեր, սնկասպան կամ սնկաստատիկ ազդեցություն ունեցող դեղեր են, որոնք կիրառվում են բուժելու կամ կանխարգելելու այնպիսի սնկային հիվանդությունները, ինչպիսիք են կրունկների որքինը, տրիխոֆիտիան, կանդիդոզները (կեռնեխ), լուրջ համակարգային վարակները, օրինակ՝ կրիպտոկոկային մենինգիտը և այլն։ Այս դեղերը սովորաբար ձեռք են բերվում բժշկի կողմից նշանակված դեղատոմսով, սակայն կան նաև ազատ վաճառվող տեսակներ (OTC դեղաձևեր)։
Հակասնկային դեղեր | |
---|---|
Կանեստեն (կլոտրիմազոլ) հակասնկային քսուք | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գոյություն ունեն 2 տեսակի հակասնկային դեղեր՝ տեղային և համակարգային։ Տեղային հակասնկային դեղերը սովորաբար կիրառվում են տեղային կամ հեշտոցային ուղիներով, կախված հիվանդագին վիճակից։ Համակարգային հակասնկային դեղերը ներմուծվում են օրալ կամ ներերակային ուղիներով։
Ներկայումս կլինիկայում կիրառվող ազոլային հակասնկային դեղերից միայն մի քանիսն են կիրառվում համակարգային[1]։ Դրանց շարքին են պատկանում կետոկոնազոլը, իտրակոնազոլը, ֆլուկոնազոլը, ֆոսֆլուկոնազոլը, վորիկոնազոլը, պոսակոնազոլը և իզավուկոնազոլը[1][2]։ Համակարգային ոչ ազոլային հակասնկային դեղերից են գրիսեոֆուլվինը և տերբինաֆինը։
Պոլիենները զուգորդված կրկնակի կապեր պարունակող մոլեկուլներ են։ Պոլիենային հակասնկային դեղերը մակրոցիկլիկ պոլիեններ են հիդրոքսիլացված օղակով, որը գտնվում է զուգորդված կրկնակի կապերի հակառակ հատվածում։ Այս կառուցվածքը հակասնկային դեղերը դարձնում է ամֆիֆիլ։ Պոլիենային հակասնկային դեղերը կապվում են սնկերի բջջաթաղանթի ստերոլների հետ՝ գլխավորապես էրգոստերոլի։ Այս կապի հետևանքով փոխվում է բջջաթաղանթի անցումային ջերմաստիճանը, արդյունքում թաղանթը դառնում է ավելի բյուրեղական։ Սովորական պայմաններում թաղանթային ստերոլները բարձրացնում են երկշերտ ֆոսֆոլիպիդների կապման ուժը՝ դարձնելով պլազմային թաղանթն ավելի խիտ։ Արդյունքում բջջի պարունակությունը՝ ներառյալ միալիցք իոնները (K+, Na+, H+ և Cl−) և փոքր մոլեկուլները արտահոսում է, որը համարվում է բջջի մահվան հիմնական ուղիներից մեկը[3]։ Կենդանական բջիջները էրգոստերոլի փոխարեն պարունակում են խոլեստերոլ և այդ պատճառով նրանց զգայունությունը ավելի փոքր է այս դեղերի նատմամբ։ Այնուամենայնիվ թերապևտիկ դեղաչափերով որոշ ամֆոտերիցին B-ի տեսակներ կարող են կապվել կենդանական բջջի բջջաթաղանթի խոլեստերոլի հետ՝ բարձրացնելով դեղի թունայնությունը մարդու օրգանզիմի համար։ Ամֆոտերիցին B-ն ներերկային ներմուծման պայմաններում դրսևորում է նեֆրոտոքսիկություն։ Որքան կարճ է պոլիենների հիդրոֆոբ շղթան, այնքան ստերոլի հետ կապման ուժը բարձր է։ Հետևաբար հիդրոֆոբ շղթայի հետագա կրճատումը կարող է հանգեցնել նաև խոլեստերինի հետ կապելվուն՝ դարձնելով դեղը թունավոր կենդանիների համար։
Ազոլային հակասնկային դեղերը ընկճում են լանոստերոլի փոխակերպումը էրգոստերոլի ՝ պաշարելով լանոստերոլ 14α-դեմեթիլազ ֆերմենտը[4]։ Այս միացությունները կազմված են 2 կամ 3 ազոտի ատոմով տեղակալված 5-անդամանի օղակից։ Իմիդազոլային հակասնկային դեղերը պարունակում են 1,3-դիազոլային (իմիդազոլային) օղակ (երկու ազոտի ատոմով), իսկ տրիազոլային հակասնկայինները՝ ազոտի ատոմով տեղակալված օղակ։
Ալիլամինները ընկճում են էրգոստերոլի սինթեզին մասնակցող մեկ այլ ֆերմենտը՝ սկվալեն էպօքսիդազը։ Դրանցից են բութենաֆինը, նաֆտիֆինը և տերբինաֆինը[5][6][7][8]։
Էխինոկանդինները ընկճում են սնկի բջջաթաղանթի գլյուկանի առաջացումը՝ պաշարելով 1,3-բետա-գլյուկան սինթազ ֆերմենտը։
Էխինոկանդինները կիրառվում են ներերակային, գլխավորապես կանդիդիա տեսակի դիմակայուն շտամների բուժման համար[9][10]։
Ժամանակակից հակասնկային դեղամիջոցների օգտագործումից լյարդի վնասվածքի կամ անբավարարության դեպքերը շատ հազվադեպ են արձանագրվել։ Այնուամենայնիվ որոշները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել[25]։
Կան նաև բազմաթիվ դեղային փոխազդեցություններ։ Պացիենտները պետք է մանրամասն կարդան ցանկացած դեղին կցված ներդիր թերթիկը։ Որպես օրինակ՝ ազոլային հակասնկային պրեպարատները, ինչպիսիք են կետոկոնազոլը կամ իտրակոնազոլը, կարող են լինել P-գլիկոպրոտեինի և՛ սուբստրատ, և՛ արգելակիչ, որոնք, ի թիվս այլ գործառույթների, արտազատում են տոքսիններ և դեղեր դեպի աղիներ[26]։ Ազոլային հակասնկայինները նույնպես ցիտոքրոմ P450-ի CYP3A4 ընտանիքի և՛ սուբստրատն են, և՛ արգելակիչներ են, ինչը հանգեցնում է ընդունած դեղերի կոնցենտրացիայի բարձրացմանը, օրինակ՝ կալցիումական անցուղիների պաշարիչների, իմունաճնշիչների, քիմիաթերապևտիկ դեղերի, բենզոդիազեպինների, եռցիկլիկ հակադեպրեսանտների, մակրոլիդների և սերոտոնինային հետզավթման ընտրողական արգելակիչների[26]։
Եղունգների հիվանդության բուժման համար նախքան ներքին ընդունման անցնելը պետք է հաստատվի սնկային ինֆեկցիայի առկայությունը[27]։ Եղունգների սնկային ինֆեկցիաների կասկածելի դեպքերի մոտավորապես կեսը ունեն ոչ սնկային պատճառներ[27]։ Ներքին ընդունման ժամանակ կարող են առաջանալ լուրջ կողմնակի ազդեցություններ, և այն մարդիկ, ովքեր չունեն սնկային հիվանդություն չպետք է ընդունեն այս դեղերը[27]։
Ազոլները հակասնկային դեղերի այն խումբն են, որոնք ազդում են սնկերի բջջաթաղանթի վրա։ Նրանք ընկճում են միկրոսոմալ CYP ֆերմենտը՝ 14-ալֆա-ստերոլ դեմեթիլազը, որն անհրաժեշտ է ցիտոպլազմատիկ ցանցի էրգոստերոլի կենսասիթնեզի համար։ Սա հանգեցնում է 14-ալֆա-մեթիլստերոլների կուտակմանը, ինչը արդյունքում խանգարվում է թաղանթ-կախյալ ֆերմենտների ֆունկցիան և ֆոսֆոլիպիդների ացիլային շղթաների սերտ փաթեթավորումը՝ այդպիսով արգելակելով սնկերի աճը։ Որոշ ազոլներ ուղղակիորեն մեծացնում են սնկերի բջջաթաղանթի թափանցելիությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.