![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/19th_century_manuscript_copy%252C_15th_century_Hatha_yoga_pradipika%252C_Schoyen_Collection_Norway.jpg/640px-19th_century_manuscript_copy%252C_15th_century_Hatha_yoga_pradipika%252C_Schoyen_Collection_Norway.jpg&w=640&q=50)
Հաթհապրադիպիկա
հաթհա յոգայի սանսկրիտ գրականություն, 15-րդ դար / From Wikipedia, the free encyclopedia
«Հաթհա յոգա պրադիպիկա» կամ Հաթհապրադիպիկա (սանսկրիտ՝ haṭhayogapradīpikā IAST, हठयोगप्रदीपिका կամ հաթհա յոգայի լույս), տասնհինգերորդ դարի սանսկրիտ դասական ձեռնարկ հաթհա յոգայի մասին, որի հեղինակն է Սվամի Սվատմարաման, ով կապում է ուսմունքի ծագումը Նաթհա յոգ[1]: Մատսիենդրանաթի հետ։ Հաթհապրադիպիկան հաթհա յոգայի վերաբերյալ պահպանված հնագույն ամենաազդեցիկ երեք դասական տեքստերից մեկն է։ Մյուս երկուսը` Գհերանդա Սամհիտա և Շիվա Սամհիտա տրակտատները, ավելի վաղ են գրվել[2]։
Հաթհապրադիպիկա սանսկրիտ՝ हठ योग प्रदीपिका | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Հեղինակ | Svātmārāma? |
Բնագիր լեզու | սանսկրիտ |
Գրվել է | 15-րդ դար |
![]() |
Վերջերս հայտնաբերվել են հաթհա յոգայի ավելի վաղ ստեղծված ութ աշխատանքներ, որոնք հավանաբար իրենց ներդրումն ունեն Հաթա յոգա պրադիպիկայի ստեղծման գործում։
Տեքստը գրվել է յոգայի հնդուական փիլիսոփայական դպրոցի շրջանակներում և նվիրված է Շիվա աստծուն, ով, ըստ հինդուիզմի ավանդույթի, հաթհա յոգայի գաղտնիքներն է փոխանցել իր աստվածային կնոջը՝ Պարվատիին։