![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Romaine_lettuce.jpg/640px-Romaine_lettuce.jpg&w=640&q=50)
Հազար մշակովի
From Wikipedia, the free encyclopedia
Դառնիճ, Հազալ, (լատին․՝ Lactuca sativa), բարդածաղկավորների (լատին․՝ Compositae) ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դառնիճ
Դառնիճ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lactuca sativa
| ||||||||||
|
Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։
Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են lactuca։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը[1]։ 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։
Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում[2]։