From Wikipedia, the free encyclopedia
Հաբեթ (դաս. ուղղագրությամբ՝ Յաբեթ) (եբրայերեն՝ יֶפֶת Yép̄eṯ, in pausa יָפֶת Yā́p̄eṯ; հուն․՝ Ἰάφεθ Iápheth; լատին․՝ Iafeth, Iapheth, Iaphethus, Iapetus) կամ Հայապետ, ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը (Միսակ, Մաժակ) և Թիրասը (Շիրազ) համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Միջնադարյան և վաղ նորդարյան հեղինակները Հաբեթին համարում են եվրոպական ժողովուրդների նախահայրը[3][4][5]։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով։
Ծննդոց գրքի 10-րդ գլխում բերված է Ազգերի աղյուսակը, որտեղ արտացոլված է, թե ջրհեղեղից հետո աշխարհն ինչպես է բնակեցվել Նոյի հետնորդների կողմից՝ սկսած Հաբեթի հետնորդներից.
Հաբեթ (Հայապետ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գամեր | Մագոգ | Մադայ | Հավան | Թոբել | Մոսոք (Միսակ, Մաժակ) | Թիրաս (Շիրազ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ասքանազ | Ռիֆաթ | Թորգոմ | Եղիսե | Տարսիս | Kittim | Դոդանիմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.