Կտուց
From Wikipedia, the free encyclopedia
Կտուց, ծնոտի երկարացած ոսկրերից կազմված օրգան, որը հաճախ ծածկված է եղջերային պատյանով` ռամֆոտեկայով։ Թռչունների համար կտուցը և՛ քիթ է, և՛ բերան, և՛ ձեռքեր, քանի որ թռչունների իրական ձեռքերը վերածվել են թևերի, և նրանք չեն կարող բներ կառուցել կամ սնունդ ձեռք բերել դրանցով[1]։
Թռչուններն ամեն ինչ անում են իրենց ոտքերով և կտուցով։ Կտուցների բազմազանությունը բնորոշ է թռչուններին, ցեֆալոպոդներին՝ (փափկամարմիններ), ձկներին, կրիաներին, հատերիաներին, եքիդնաներին, բադակտուցներին և ատամնավոր կետերին՝ (վերին ծնոտին ունեն ատամներ, իսկ ստորին ծնոտին ատամներ չունեն)[2]։
Կտուցը բաղկացած է վերին և ստորին բաժիններից[3]։