From Wikipedia, the free encyclopedia
Կորեական իեն (ճապ.՝ 朝鮮円 Տյո։ սեն էն), կորեական վոնին փոխարինած, ճապոնական գաղութատիրական ժամանակաշրջանի (1910—1945 թվականներ) Կորեայի դրամական միավորը։ Համարժեք էր ճապոնական իենին և 100 սենին։ Կորեայի անկախացումից հետո այն փոխարինվեց հարավկորեական և հյուսիսկորեական վոներով։
Տեսակ | տարադրամ և յուան |
---|---|
Երկիր | Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ |
Ներդրման ամսաթիվը | 1910 |
Ավարտման ամսաթիվը | 1945 |
Նշան | 圓 |
Մետաղադրամ | Չեն թողարկվել |
Թղթադրամ | 10, 20, 50 սեն և 1, 5, 10, 20, 50 վոներ |
Կենտրոնական բանկ | Bank of Korea? |
Փոխարինել է | Korean won? |
Փոխարված է | won of the Red Army Command? և South Korean won (1945–1953)? |
1902-1910 թվականներին կորեական իենը թողարկվել է Ճապոնիայի Առաջին ազգային բանկի կողմից և Կորեայում հավասարապես գործածվել է կորեական վոնի հետ[1]։ Ճապոնիայի՝ Կորեայի բռնազավթումից հետո, թղթադրամները սկսեց տպել Կորեայի Թյոսեն-բանկ վերանվանված բանկը։ Բանկը թաղարկում էր 1, 5, 10 և 100 իեն արժողությամբ թղթադրամներ, ինչպես նաև 5, 10, 20 և 50 սեներ։ Գաղութատիրական ժամանակաշրջանի վերջում տպվեց նաև 1000 իեն արժողությամբ թղթադրամ[2]։
Գիտնականները մինչև այսօր չեն կարող համաձայնության գալ թղթադրամների վրա պատկերված ծերունու ինքնության վերաբերյալ։ Համաձայն ամենատարածված վարկածի՝ սա Կիմ Յոնսիկն է (կորեերեն՝ 김윤식)՝ Ժոզեոնի դարաշրջանի կորեացի նախարար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.