Կովսական (գավառ)
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Կովսական, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։
Այս հոդվածը Կովսական գավառի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կովսական (այլ կիրառումներ)։
Կովսականը հիմնականում տարածված էր այժմյան Ծավ գետի ավազանում և Ողջի գետի աջակողմյան մի շարք վտակների (Բեխ, Վաչագան, Գեղանուշ և այլ վտակներ) շրջաններում։
Կովսականում մինչև 13-րդ դարը եղած պատմա-աշխարհագրական վայրերից նշանավորը Գրհամ բերդն է, որը գոյություն է ունեցել 10-13-րդ դարերում[1]։