Կոստանդիանոս Ա Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդինոս Ա Մեծ (լատիներեն անունն ամբողջությամբ՝ լատին․՝ Flavius Valerius Aurelius Constantinus, փետրվարի 27, 272[1], Նիշ, Moesia Superior, Հռոմեական կայսրություն[1] - մայիսի 22, 337[2], Նիկոմեդիա, Bithynia et Pontus, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր։
Կոստանդիանոս Ա Մեծ | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 27, 272[1] |
Ծննդավայր | Նիշ, Moesia Superior, Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է՝ | մայիսի 22, 337[2] (65 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Նիկոմեդիա, Bithynia et Pontus, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Առաքյալների եկեղեցի | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Կոստանդիանոսի արքայատոհմ |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գերիշխան | |
Հայր | Կոնստանդիոս I Քլոր[3][4] |
Մայր | Հեղինե Կոստանդնուպոլսեցի[3][5] |
Երեխաներ | Crispus?, Կոստանտինա, Կոստանս[6], Constantine II?[7], Կոստանդիոս II[6] և Helena? |
Հավատք | քրիստոնեություն և հին հռոմեական կրոն |
Հոր մահից հետո՝ 306 թվականին, զորքի կողմից հռչակվել է «օգոստոս», 312 թվականին Մուլվիյան կամրջի մոտ Մակսենտիոսի և 323 թվականին Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձել է Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ։ 313 թվականին Միլանի հրովարտակով թույլատրել է քրիստոնեական դավանանքը, իսկ հետագայում սկսել է բացահայտորեն հովանավորել քրիստոնեությանը։ 330 թվականին պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս, իրականացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճին ընդունելով քրիստոնեական մկրտությունը։ Կոստանդիանոս կայսրը մի շարք քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
Հայ միջնադարյան մատենագրության մեջ Կոստանդիանոս Ա կայսրը հայտնի է հիմնականում Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» և բյուզանդական պատմիչների տվյալներով։ Ագաթանգեղոսը և Մովսես Խորենացին հաղորդում են կայսեր և Հայոց արքա Տրդատի կապերի մասին։