From Wikipedia, the free encyclopedia
Կոպրոլալիա կամ կղկղախոսություն (լատին․՝ coprolalia, հին հունարեն՝ κόπρος - արտաթորանք, կղկղանք» + λαλιά «խոսք»)[1], հիվանդագին, երբեմն առանց որևէ պատճառի անդիմադրելի իմպուլսիվ ձգողություն ցինիկ և անպարկեշտ, սեռական բնույթի հայհոյախոսության նկատմամբ։ Հատկապես խիստ բնորոշ է Տուրետի սինդրոմի տիկային խանգարումներին (թեև չի պահանջվում ախտորոշման համար), ինչպես նաև նկատվում է այլ հիվանդությունների՝շիզոֆրենիայի, պրոգրեսիվ կաթվածի դեպքերում և ավելի հազվադեպ՝ մանիակային վիճակներում։ Տուրետի սինդրոմով հիվանդների կոպրոլալիայի մասին տվյալները տարբեր են․ 10 %[2], 4-ից 60 %[3], 30-ից 50 %[4]։ Աղբյուրների մեծ մասը մատնանաշում է հիվանդների 30 %[3] դեպքեր։
Կոպրոլալիա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Հազվադեպ է կոպրոլալիա առաջանում ուղեղի օրգանական վնասվածքից՝ ինսուլտից[5] կամ էնցեֆալիտից[5][6], ինչպես նաև նյարդաբանական հիվանդությունների[5][7], խորեանեյրոականտոցիտոզի (Chorea acanthocytosis) (Լևին - Քրիթչլի սինդրոմ)[8] և Լեշ Նայհանի համախտանիշերի (Lesch–Nyhan syndrome - LNS)[9] դեպքերում։ Այն հազվադեպ է նաև տիկերի բացակայությամբ ընթացող օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և խելագարության դեպքերում[5]։
Կոպրոլալիան կարող է նեյրոլեպտիկների երկարատև օգտագործման հազվադեպ առաջացող բարդության հետևանք լինել («հայհոյախոսության հոգեկան ախտանշան»), ընդ որում կոպրոլալիան զուգորդվում է աչքերի պարոքսիզմալ/ջղաձգային թարթումով, դեմքի ծամածռություններով և հոդաբաշխ խոսքի խանգարումներով[10]։
Եթե հիվանդները նեղվում են կոպրոլալիայից և փորձում են ճնշել այն, ապա դա համարվում է կպչուն։ Կոպոլալիան առաջացնում է անհատի գործունեության անկում, ագրեսիվության և հույզերի վերահսկման անկարողություն[11]։
Կոպոլրալիային մոտ գտնվող հասկացություններից է կոպրոպրաքսիան (от հուն․՝ κόπρος «կղկղանք, արտաթորանք» + πράξις «գործողություն»)՝ արգելված կամ անպարկեշտ ժեստեր անելու իմպուլսիվ ձգտումը, կոպրոգրաֆիան ՝ անպարկեշտ հայհոյախոսական խոսքեր գրելու մոլուցքը, իսկ կրոնական մարդկանց շրջանում ՝ բլասֆեմիան (մոլուցքային սրբապղծությունը, աստվածանարգությունը)[10]։
Կոպրոլալիան իր մեջ ներառում է բառեր և արտահայտություններ, որոնք մշակութային տաբու են կամ, ընդհանուր առմամբ, ընդհանրապես պիտանի չեն սոցիալական օգտագործման համար, երբ դրանք օգտագործվում են համատեքստից դուրս։ Այս տերմինը չի օգտագործվում համատեքստային հայհոյախոսությունը նկարագրելու համար։ Այն սովորաբար արտահայտվում է սոցիալական կամ հուզական ենթատեքստից դուրս և կարող է արտասանվել սովորականից ավելի բարձր ձայնով կամ այլ հնչերանգով կամ տոնի բարձրությամբ։ Դա կարող է լինել մեկ բառ կամ բարդ արտահայտություն։ Կոպրոլալիա ունեցող անձը կարող է այդ բառերը մտքում կրկնել, բարձրաձայն չարտասանել. այդ ենթաոկալիզացիաները կարող են շատ ճնշող լինել[12]։
Կոպրոլալիան Տուրետի սինդրոմի էպիզոդիկ բնութագիր է, չնայած այն չի պահանջվում Տուրետիի սինդրոմի ախտորոշման համար։ Տուրետի սինդրոմով մարդու համար կոմպուլսիվ հայհոյախոսությունը կարող է լինել անվերահսկելի և անցանկալի։ Հատկապես տհաճ կարող են լինել զայրույթի ոչ դիտավորյալ, ակամա պոռթկումները, ինչպիսիք են ռասայական կամ էթնիկական վիրավորական խոսքերը նրանց ներկայությամբ, ում համար առավել վիրավորական են այդպիսի արտահայտությունները։ Կոպոլոլիա ունեցող անձի կողմից արտասանված արտահայտություններն ամենևին էլ պարտադիր չէ, որ արտացոլեն այդ մարդու մտքերը կամ կարծիքները[12]։
Նկարագրվել են դեպքեր, երբ Տուրետի սինդրոմով խուլ հիվանդները վիճել են ժեստերի լեզվով[13][14], ինչը ցույց է տալիս, որ կոպրոլալիան բազմաթիվ կարճ և հանկարծակի հայհոյանքների միայն ձայնային ձևի արտահայտություն չէ[15]։
Միայն Տուրետի համախտանիշ ունեցող մարդկանց շուրջ 10% -ի մոտ է լինում կոպրոլալիա[2], բայց այն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քան ցանկացած այլ ախտանշան[16]։
Տուրետի համախտանիշի համաճարակաբանական ուսումնասիրությունները քիչ են․ ընտրանքի շեղումը կամ կողմնակալությունը (անգլ.՝ ascertainment bias) ազդում է կլինիկական ուսումնասիրությունների վրա։ Տուրետի հետ կապված մարդկանց ուսումնասիրությունները հաճախ «ստացվել են երրորդական՝ հիվանդներից ամենահիվանդի նմուշներից»[17]։ Բացի այդ, Տուրետով ախտորոշման չափանիշները փոխվել են 2000 թվականին, երբ DSM-IV-TR- ից (Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ) հանվեց խանգարման չափանիշը բոլոր տիկային խանգարումների համար[18][19], որի արդյունքում աճեցին ավելի մեղմ դեպքերի ախտորոշումները։ Բացի այդ, շատ կլինիկական ուսումնասիրություններ կաղում են փոքրաթիվ ընտրանքի հետևանքով։ Այս գործոնները միասին տալիս են կոպրոլալիայի հնացած պատկերը, քանի որ ստացված են ավելի ծանր դեպքերից։
Տուրետի սինդրոմով 3.500 անձանց միջազգային տվյալների կլինիկական նմուշներից ստացված բազայում հայտնաբերվել է, որ ուղեկցող (կոմորբիդային) հիվանդություններ ունեցող Տուրետի հիվանդությամբ մարդկանց 14% -ը ունեցել է կոպրոլալիա, մինչդեռ չբարդացված («մաքուր») Տուրետով տառապողների միայն 6% -ն է ունեցել կոպրոլալիա։ Նույն ուսումնասիրությունը պարզել է, որ կոպրոլալիա ունենալու հավանականությունը գծայինորեն ավելանում է ուղեկից հիվանդությունների առկայության դեպքում. տիկերից բացի, չորս կամ հինգ այլ հիվանդություններով հիվանդների կոպրոլալիա ունենալու հավանականությունը չորսից վեց անգամ ավելի մեծ է, քան միայն Տուրետի սինդրոմ ունեցողներինը[20]։
Ընդհանուր մանկաբուժական պրակտիկայի ուսումնասիրություններից մեկի արդյունքում Տուրետի համախտանիշ ունեցող երեխաների մոտ հայտնաբերվել է 8% կոպոլոլիա, իսկ մեկ այլ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 60% երրորդական ուղղորդման կենտրոնում (որտեղ սովորաբար լինում են ավելի ծանր դեպքերը)[21]։ Տուրետի սինդրոմով 44 բրազիլացիների ավելի վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է կոպոլոլիայի դեպքերի 14%[22]; Կոստա-Ռիկայի 85 պացիենտների հետազոտությունը ցույց է տվել 20%-ը կոպոլոլիա[23]; 70 չիլիացիների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 8.5% կոպրոլալիա[24]; Ճապոնիայում կատարված ավելի հին հետազոտությունների արդյունքում պարզվել է կոպրոլալիայի 4% դեպք[25], և Բրազիլիայում դեռևս ավելի վաղ կլինիկական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 32 հիվանդներից 28% -ը ունեցել է կոպոլոլիա[26]։ Հաշվի առնելով այս բոլոր զեկույցների վրա ազդող մեթոդական խնդիրները, Տուրետի համախտանիշի ամերիկյան ասոցիացիան (անգլ.՝ Tourette Association of America)[27] համարում է, որ կոպրոլալիայով հիվանդների իրական թիվը 15 տոկոսից ցածր է։
Որոշ հիվանդներ բուժվել են ձայնալարերի մոտ բոտուլոտոքսինի ներարկմամբ (botox): Սա չի կանխում խոսույթը, բայց արդյունքում առաջացած մասնակի պարալիզը օգնում է վերահսկել ձայնային բռնկումների բարձրությունը[28][29][30]։ Բոտոքսի ներարկումները ենթադրվող ձայնային մեղմացումից բացի հանգեցնում են տիկերի ընդհանուր թեթևացմանը[31]։
Զվարճանքի բնագավառում Տուրետի համախտանիշով մարդկանց հաճախ պատկերում են, որպես սոցիալական խանգարումից տառապող, որոնց միակ խնդիրը կոպրոլալիան է, որը նպաստում է Tourette սինդրոմով տառապող մարդկանց սոցիալական ընկալումները, որոնց միակ տիպը պոպոլոլիան է, որից արժանանում են խարանի՝ սոցիալական ստիգմատիզացիայի և հասարակության սխալ ընկալման[32][33][34]։ Տուրետի կոպրոլալիական ախտանիշները ռադիո և հեռուստատեսային թոք շոուների թեմա է ծառայում նաև[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.