From Wikipedia, the free encyclopedia
Կոնրադ Հեյեր (ապրիլի 10, 1749[1], Waldoboro, ԱՄՆ[2] - փետրվարի 19, 1856, Waldoboro, ԱՄՆ)[Ն 1][3][4], ամերիկացի ֆերմեր, Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմի վետերան և երկարակյաց։ Հաճախ համարվում է ամենավաղ ծնված անձը, ով լուսանկարվել է կենդանության օրոք, չնայած հայտնի են մի քանի այլ թեկնածուներ, որոնցից առավել հայտնի է Ջոն Ադամս անունով կոշկակարը[5][6]։
Կոնրադ Հեյեր անգլ.՝ Conrad Heyer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1749[1] |
Ծննդավայր | Waldoboro, ԱՄՆ[2] |
Մահացել է | փետրվարի 19, 1856 (106 տարեկան) |
Մահվան վայր | Waldoboro, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | զինվոր և ագարակապան |
Conrad Heyer Վիքիպահեստում |
Հեյերը ծնվել է Վալդոբորո գյուղում, որն այն ժամանակ հայտնի էր որպես «Բրոդ Բեյ» և Մասաչուսեթս Բեյ նահանգի մաս։ Բնակավայրը կողոպտվել և բնակաթափվել է Վաբանակիների հարձակումների հետևանքով և վերաբնակեցվել Ռեյնլանդից հավաքագրված գերմանացի ներգաղթյալներով։ Այս վերաբնակիչների թվում են եղել Կոնրադ Հեյերի ծնողները։ Կոնրադը ենթադրաբար այդ բնակավայրում ծնված առաջին սպիտակամորթ երեխան է եղել[7]։ Նրա հայրը մահացել է ձմռանը, նախքան նրա ծնվելը։ Նրա մայրը՝ Կատարինան, 1772/1773 թվականներին նորից է ամուսնացել մի այլ գերմանացի ներգաղթյալի հետ։ Երիտասարդ տարիներին Հեյերը գերմանական լյութերական եկեղեցու անդամ է եղել[8]։
Անկախության պատերազմի ժամանակ Հեյերը՝ համաձայն 1819 թվականին ներկայացված իր կենսաթոշակի և մի քանի վկաների, կռվել է մայրցամաքային բանակի 25-րդ գնդում։ Նա զինվորագրվել է 1775 թվականի դեկտեմբերին և պատվով զորացրվել մեկ տարի անց՝ 1776 թվականի դեկտեմբերի կեսերին Ֆիշքիլում։ Բանակում որևէ այլ ծառայության մասին պատմական արձանագրություն չկա. Ավելի ուշ պնդումները այն մասին, որ Հեյերը 1776 թվականի դեկտեմբերին մասնակցել է Վաշինգտոնի Դելավերի հայտնի անցմանը կամ ծառայել բանակում մինչև 1778 թվականը, չեն հաստատվել[9]։
Հեյերն ամուսնացել է Մերի Վեբերի հետ 1776 թվականին, որից ունեցել է տասը երեխա։ Պատերազմից հետո նա վերադարձել է Վալդոբորո, որտեղ ապրել է որպես ֆերմեր մինչև իր մահը՝ 1856 թվականը։ Նրան թաղել են զինվորական պատիվներով[8][10]։
Մոտ 1852 թվականին, 103 տարեկան հասակում, Հեյերը կեցվածք է ընդունել դագերոտիպային դիմանկարի համար։ Նա հաճախ համարվում է ամենավաղ ծնված անձը, ում հայտնի է, որ լուսանկարվել է կենդանության օրոք[5], չնայած կան մի քանի այլ հավակնորդներ։ Դրանց թվում են Մերի Մունրո Սանդերսոնը (1748 - 1852); Դոկտոր Էզրա Գրինը (1746 - 1847)[8]; Ջոն Ադամս անունով կոշկակարը (1745 - 1849); Ազատագրական պատերազմի վետերան Բալթուս Սթոունը, (ծնվել է 1743-ից 1754 թվականներին), Ջոն Օուենը, որը ծնվել է 1735 կամ 1741 թվականներին և Կեսար անունով մի ստրուկ, որն ըստ իր մարմարե տապանաքարի գրության, ծնվել է 1737 թվականին և մահացել 1852 թվականին, ինչը կնշանակի, որ նա ապրել է 115 տարեկան[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.