Մասաչուսեթսյան ծոցի գավառ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մասաչուսեթսյան ծոցի գավառ[1] (անգլ.՝ Province of Massachusetts Bay), Բրիտանական արքայական գաղութ, որը գոյություն է ունեցել Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում (ներկայում՝ Մասաչուսեթս և Մեն նահանգներ, Նյու-Հեմփշիրի մի մաս) 1691 թվականից մինչև 1776 թվականը։ 1776 թվականի ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը ստորագրած 13 գաղութներից տարածքով ամենամեծն էր։
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Անգլիայի թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորություն | ||||
Մասն է | Նոր Անգլիայի գաղութ | ||||
Կարգավիճակ | Բրիտանական արքայական գաղութ, նախկին վարչա-տարածքային միավոր և կախյալ տարածքներ | ||||
Մտնում է | Տասներեք գաղութներ | ||||
Վարչկենտրոն | Բոստոն | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | ||||
Հիմնադրված է | 1691 թ. | ||||
Փոխարինեց | Մասաչուսեթսյան ծոցի գաղութ | ||||
Գավառը ձևավորվել է Վիլհելմ III թագավորի և Մարիա II թագուհու հրամանագրով մինչև այդ գոյություն ունեցող Պլիմուտյան գաղութի և Մասաչուսեթսյան ծոցի գաղութի, ինչպես նաև Մեն, Նանթաքետ, Մարթաս-Վինյարդ գավառների և ներկայում հայտնի որպես Նոր Շոտլանդիա տարածքի միաձուլմամբ։ Հրամանագիրը ուժի մեջ է մտել 1692 թվականի մայիսի 14-ից, իսկ Նոր Շոտլանդիան անջատվել է 1696 թվականին։ Միաժամանակ Նյու-Հեմփշիր գավառը անջատվել է Մասաչուսեթսյան ծոցի գաղութից։
1725 թվականին Գեորգ I թագավորը նոր հրամանագիր է ստորագրել, որով գաղութին ավելի շատ իրավունքներ է շնորհել։
Գավառը ղեկավարվել է բրիտանական նահանգապետերի կողմից ընդհուպ մինչև 1774 թվականի հոկտեմբերի 7-ը։ Այդ օրը Մասաչուսեթսի Գերագույն դատարանը հիմնել է Մասաչուսեթս Գավառի Կոնգրեսը, ինչը հետագայում հանգեցրել է ԱՄՆ-ի անկախության պատերազմին։ 1780 թվականի հունիսին գործողության մեջ է մտել Մասաչուսեթս նահանգի Սահմանադրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.