Կոնստանց (գերմ.՝ Konstanz [ˈkɔnstants], [ˈkɔnʃtants] Քոնշթանց, ալեմանյան բարբառ՝ Konschdanz. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkɔnstants]]] (
լսել)), նավահանգստային և համալսարանական քաղաք Գերմանիայի հարավում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի[3] Ֆրայբոուրգի օկրուգում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Բոդենի (կամ Քոնսթանցի) լճի ափին՝ այդ լճից Հռենոս գետի դուրս գալու վայրի մերձակայքում, Շվեյցարիայի հետ Գերմանիայի ունեցած պետական սահմանի մոտ։ Զբաղեցնում է 55,65 կմ² տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 84 736։ Հոմեական կաթոլիկ եկեղեցու թեմական աթոռանիստ է (ավելի քան 1200 տարի)։ Տեսարժան վայրերից են քաղաքի խորհրդանշական հուշարձանը համարվող «Իմպերիա» («Կայսրություն») քանդակը (գտնվում է լճի ափին՝ նավահանգստում), հնամյա տաճարը, դոմինիկյան վանքը, որտեղ մի ժամանակ բանտարկված է եղել Յան Հուսը (ներկայումս հյուրանոց է), Հռենոսի վրա գցված կամուրջը, քաղաքապետարանը, հազարամյակներ առաջ գերանասյուների վրա կանգնեցված փայտե շինությունները (վերջիններս, լինելով Ալպյան տարածաշրջանի նմանատիպ նախապատմական կառույցների բաղկացուցիչ մաս, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4])...
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել