Կոմոդորո Ռիվադավիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոմոդորո Ռիվադավիա (իսպ.՝ Comodoro Rivadavia), քաղաք Արգենտինայում։ Գտնվում է Չուբուտ շրջանում։ Գտնվում է -3 ժամային գոտում։ Բնակչությունը 146 000 մարդ է (2008)[1]։ Քաղաքը կառուցվել է 1901 թվականին։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Կոմոդորո Ռիվադավիա | |||
Comodoro Rivadavia | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Շրջան | Չուբուտ | ||
Հիմնադրված է | 1901 թ. | ||
Մակերես | 566,81 կմ² | ||
ԲԾՄ | 61±1 մետր | ||
Բնակչություն | 146 000 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | 0297 | ||
Փոստային դասիչ | 9000 | ||
Պաշտոնական կայք | comodoro.gov.ar | ||
| |||
Փակել
Քաղաքը հաճախ կոչվում է Կոմադորո։ Կոմոդորո Ռիվադավիան տրանսպորտային կենտրոն է Չուբուտի շրջանի խոշոր քաղաքների համար։ 1770 կմ խողովակաշարը բնական գազ է տեղափոխում քաղաքից դեպի Բուենոս Այրես։ Կոմոդորո Ռիվադավիան անվանակոչվել է ի պատիվ նավագնացության նախարար Մարտին Ռիվադավայի։ Կոմադորոն սկսել է ծաղկում ապրել 1907 թվականից հետո, երբ նավթի մեծ պաշարներ հայտնաբերվեցին 539 մ խորության վրա։