![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Pere_Lachaise_Crematorium.jpg/640px-Pere_Lachaise_Crematorium.jpg&w=640&q=50)
Կոլումբարիում
From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբարիում (լատին․՝ columbarium, սկզբնական նշանակությունը՝ աղավնատուն, լատին․՝ columba - աղավնի), աճյունասափորների զետեղարան։ Հին Հռոմում կոլումբարիումները ներսում կիսաշրջանաձև խորշերի շարքերով, ստորգետնյա կամ վերգետնյա, 1-3 հարկ բարձրությամբ կառույցներ էին (օրինակ, մ.թ.ա. 1-ին դարում Ապիյան ճանապարհին կառուցված, որմնանկարներով, թանկարժեք խճապատկերներով ու զարդերով ճոխացված կոլումբարիումը[1], որը հայտնաբերվել է 1726 թվականին)։ Հռոմեական կոլումբարիումները սովորաբար ամբողջովին կամ մասամբ եղել են ընդգետնյա[2]։ Ներկայիս կոլումբարիումները կից են գերեզմանատներին և դիակիզարաններին։ 1957 թվականին Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է մ.թ.ա. I հազարամյակի 1-ին քառորդի ուրարտական կոլումբարիում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Pere_Lachaise_Crematorium.jpg/640px-Pere_Lachaise_Crematorium.jpg)