Կինոտավր
From Wikipedia, the free encyclopedia
«Կինոտավր» (ռուս.՝ Кинотавр), բաց ռուսական կինոփառատոն, որն անցկացվում է Սոչիում 1990 թվականից[1]։ Փառատոնի կազմակերպիչներն են եղել Մարկ Ռուդինշտեյնը և Օլեգ Յանկովսկին։
Արագ փաստեր Կինոտավր, Տեսակ ...
Կինոտավր | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Երկիր | ![]() |
Վայր | Սոչի |
Առաջինը | 1991 |
kinotavr.ru(ռուս.) | |
![]() |
Փակել
Մինչև 2011 թվականը լիամետրաժ ֆիլմերի մրցույթին կարող էին մասնակցել միայն ռուսական ֆիլմերը։ 2011 թվականից աշխարհագրական սահմանափակումները հանվել են, և մրցույթին կարող է ներկայացվել ռուսերեն ցանկացած ֆիլմ[2]։ Ֆիլմը կարող է նկարահանված լինել նույնիսկ այլ լեզվով, եթե դա արդարացված է սյուժեով, բայց այդ դեպքում Ռուսաստանը պետք է լինի արտադրող երկրներից մեկը։ Այսպես, 2017 թվականին մրցույթին մասնակցել է (և ստացել է մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար) Ռևազ Գիգինեիշվիլիի «Պատանդներ» վրաց-ռուս-լեհական համատեղ արտադրության ֆիլմը, որը նկարահանվել է առավելապես վրացերենով։