From Wikipedia, the free encyclopedia
Կիմ Չոն Նամ (կորեերեն՝ 김정남, մայիսի 10, 1971[1], Փհենյան, ԿԺԴՀ - փետրվարի 13, 2017[2][1], Սեպանգ, Կուալա Լումպուր[3] և Կուալա Լումպուր, Մալայզիա[4]), Կորեայի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ըն-ի ավագ եղբայրը, նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին։ Զրկված է եղել երկրի բարձրագույն առաջնորդի պաշտոնից։ Մահացել է 2017 թվականին Կուալա Լումպուրի օդանավակայանում՝ թունավորման արդյունքում։ Նրա մայրը եղել է դերասանուհի Սոն Հյե Ռիմը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ 1995 թվականից հետո այցելել է Ճապոնիա։ 1998- 2001 թվականներին համարվել է Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդի հավանական թեկնածուն։ Նա զբաղեցրել է պատասխանատու մի քանի պաշտոններ, մասնավորապես զբաղեցրել է երկրում IT ոլորտի զարգացման հանձնաժողովի նախագահ։ Հորն ուղեկցել է Շանհայ, որտեղ Հյուսիսային Կորեայի աառաջնորդը հանդիպել է Չինաստանի պաշտոնական դեմքերի հետ։ 2001 թվականին Դոմինիկյան Հանրապետության կեղծ անձնագրով փորձել է հատել Ճապոնիայի սահմանը, սակայն բացահայտվել է։ Ենթադրվում է, որ նա ցանկացել է գնալ Տոկիոյի Դիսնեյլենդ, քանի որ նրա հետ են եղել կինը, որդին և որդու դայակը։ Նա նշել է, որ կեղծ անձնագրերով Ճապոնիա ներթափանցելը բավականին տարածված երևույթ հյուսիսկորեական էլիտայի շրջանակներում։ Մի քանի օր բանտում անցկացնելուց հետո՝ արտահանձնվել է Չինաստան։ Այդ դեպքից հետո նրա հարաբերությունները հոր հետ վատացել են և նա մշտական բնակություն է հաստատել արտասահմանում[7][8]։ Հիմնականում բնակվել է Շանհայում։ Հյուսիսային Կորեայում ընկալվել է որպես չափավոր ընդդիմադիր։ ԶԼՄ-ների փոխանցմամբ Կիմ Չոն Նամին թունավորել են երկու կանայք[9]։
Կիմ Չոն Նամ | |
Կուսակցություն՝ | Կորեայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կիմ Իլ Սոնգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 10, 1971[1] |
Ծննդավայր | Փհենյան, ԿԺԴՀ |
Վախճանի օր | փետրվարի 13, 2017[2][1] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Սեպանգ, Կուալա Լումպուր[3] կամ Կուալա Լումպուր, Մալայզիա[4] |
Քաղաքացիություն | ԿԺԴՀ |
Հայր | Կիմ Ջոնգ Իլ |
Մայր | Սոն Հյե Ռիմ |
Ամուսին | Lee Hye-kyung?, Shin Jong-hui?[5] և Myung-ra?[6] |
Զավակներ | Kim Han-sol?[5], Kim Sol-hui?[5], Kim Kum-sol?[5] և Kim Hyun-kyung?[6] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.