From Wikipedia, the free encyclopedia
Կիլիջ-Արսլան I (օսմ. قلج أرسلان — Kılıc Arslân, թուրքերեն՝ Kılıç Arslan, ամբողջ անունը՝ Դաուդ Կիլիջ Արսլան իբն Սուլեյման-շահ) (? — 1107), Ռումի սելջուկ սուլթան Սուլեյման I-ի որդին։
Կիլիջ-Արսլան I օսման.՝ قلج أرسلان, թուրքերեն՝ Kılıç Arslan | ||
| ||
---|---|---|
1092 - 1107 | ||
Նախորդող | Աբու-լ-Քասիմ | |
Հաջորդող | Մալիք-Շահ I | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Դավանանք | Սուննի իսլամ | |
Ծննդյան օր | 1079 | |
Վախճանի օր | հունիս 1107 կամ 1107[1] | |
Վախճանի վայր | Խաբուր, Սիրիա | |
Դինաստիա | Սելջուկներ | |
Հայր | Սուլեյման I | |
Զավակներ | Մասուդ I, Արապ, Թորգուլ | |
Երկար տարիներ անցկացրել է Պարսկաստանում որպես պատանդ։ Այնտեղից փախչելուց հետո, տիրանում է հոր գահին և ընդլայնում իր տարածքները Բյուզանդական կայսրության հաշվին։ Երբ խաչակիրները սկսեցին Սուրբ Երկիր գնալ Ռումի սուլթանության տարածքով, Պետրոս Ճգնավորի և Վալտեր Գոլյակի ղեկավարած անկանոն զորքերին, Կիլիջ-Արսլանը կարողացավ գլխովին ջախջախել 1097 թվականին, սակայն Գոդֆրուա Բուլյոնցու ղեկավարած կանոնավոր զորքերի դեմ ոչինչ անել չկարողացավ։
Սուլթանը արժանապատվորեն պաշտպանեց Նիկիան, սակայն քրիստոնյաներին հաջողվեց գրավել քաղաքը, հետո խաչակիրները մեկը մյուսի հետևից՝ Դորիլեայում, Փսիդիայում և Լիկոնիայում պարտության մատնեցին սելջուկներին։ Կիլիջ-Արսլանին հաջողվեց Կապադովկիայում ջախջախել դանիացի խաչակիրներին Սվենոքի հրամանատարությամբ։ Իսկ Անտիոքի արյունալի ճակատամարտում սուլթանը մինչև վերջ տղամարդավայել դիմադրեց, սակայն արդյունքում պարտվեց։
1101 թվականին Կիլիջ-Արսլանին հաջողվում է կանգնեցնել երեք նոր ժամանած խաչակրաց բանակի։ Այդ պարտություններից հետո խաչակիրները ընտրեցին նոր ճանապարհ դեպի Պաղեստին շրջանցելով սելջուկներին, այդ ճամփան ընկած էր Բյուզանդիայով և Կիլիկյան Հայաստանով։ Կյանքի վերջին տարիներին սուլթանը զբաղված էր ըմբոստ ամիրաներին դիմադրելով նույն ժամանակ տեղի ունեցած ճակատամարտերից մեկում սուլթանը խեղդվում է[2]։ Արևմտյան և բյուզանդական աղբյուրներում Կիլիջ-Արսլանին նաև անվանում են Սոլիման (Սուլեյման)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.