հրաբխային ծագման ստորջրյա սարահարթ From Wikipedia, the free encyclopedia
Կերգելյան սարահարթ, աշխարհի ստորջրյա խոշոր սարահարթերից մեկը, ունի հրաբխային ծագում, գտնվում է Հնդկական օվկիանոսի հարավում՝ մասամբ Հարավային օվկիանոսում։ Գտնվում է Ավստրալիայից մոտ 3 հազար կմ հարավ-արևմուտք, ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է մոտ 2,2 հազար կմ։ Խորությունները կազմում են 1-ից 4 հազար մետր[1]։
Կերգելյան սարահարթ | |
---|---|
Տեսակ | Հրաբխային սարահարթ և օվկիանոսային սարահարթ |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
Սարահարթը ձևավորվել է 120 մլն տարի առաջ Գոնդվանայի տրոհման հետևանքով՝ 25 միլիոն տարի տևած մի շարք հզոր մագմատիկ ժայթքումների արդյունքում[2]։
Երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ 40 մլն տարի առաջ սարահարթը ցամաք է եղել, կամ շատ փոքր խորության վրա է գտնվել։ Վերին կավիճի նստվածքներում հայտնաբերված փայտի և ածուխի մնացորդները վկայում են, որ սարահարթը կարող էր ծածկված լինել անտառով[1][3]։ Սարահարթի նստվածքային լեռնային ապարները նման են ավստրալիական և հնդկական նմուշներին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ժամանակին միասնական են եղել։
Օվկիանոսի մակերևույթից վեր խոյացող հրաբուխների գագաթները ձևավորում են Կերգելյան կղզեխումբը, Հերդ կղզին և Մակդոնալդ կղզիները։ Վերջին երկուսը գտնվում են Բիգ Բեն լեռնաշղթայի վրա, որտեղ ժամանակ առ ժամանակ ակտիվանում է հրաբուխը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.