From Wikipedia, the free encyclopedia
Կեսար (անգլ.՝ Caesar) կամ Արյունոտ Կեսար (անգլ.՝ Bloody Caesar), կանադական ալկոհոլային կոկտեյլ, որը սովորաբար պարունակում է օղի և կեսարային միքս (անգլ.՝ caesar mix)[Ն 1]: Հիմնական տարբերությունը «Արյունոտ Մերիից» կակղամորթային հյութի առկայությունն է։ Կոկտեյլը կարելի է համեմատել նաև Միչելադայի հետ, որը պարունակում է նույն բաղադրիչները, բայց օղու փոխարեն օգտագործվում է գարեջուր։
Կոկտեյլը հորինվել է Կալգարիում (Ալբերտա) 1969 թվականին, Ուոլթեր Շելի կողմից՝ քաղաքում նոր իտալական ռեստորանի բացմումը նշելու կապակցությամբ։ «Կեսարը» արագ հայտնի դարձավ Կանադայում, որտեղ տարեկան օգտագործվում է այդ կոկտեյլի 350 մլն բաժին։ Այս ըմպելիքը բազմաթիվ փոփոխությունների հիմք դարձավ, որոնք հանգեցրին նոր կոկտեյլների ստեղծման։
«Կեսարը» առաջին անգամ պատրաստվել է 1969 թվականին «Owl's Nest, բարի մենեջեր Ուոլթեր Շելի կողմից՝ «Calgary Inn» հյուրանոցում։ Նա խառնում էր օղին լոլիկի հյութի, կակղամորթային հյութի, վուսթերշիրյան սոուսի և այլ համեմունքների հետ։ Արդյունքում նա ստեղծեց յուրօրինակ խմիչք՝ թունդ համով՝ նման «Արյունոտ Մերիին»[1]։
Շելի ասելով՝ կոկտեյլի պատրաստմանը նրան ոգոշնչել է իտալական խոհանոցը. նա պատմել է, որ Վենետիկում մատուցում են alle vongole սպագետտի, որի բաղադրությունում կա լոլիկի և կակղամորթների հյութ, որոնք ստեղծում են «նեկտար», որն էլ Շելը խառնել է մյուս բաղադրիչների հետ[2]։
Շելի թոռնուհու խոսքերով՝ նրա իտալական արմատները «ստիպել են» նրան ըմպելիքն անվանել «Կեսար»[3]։ Երկար անվանումը՝ «Արյունոտ Կեսար»-ը, հորինվել է «Արյունոտ Մերիի» հետ նմանությունը ընդգծելու նպատակով։ 3 ամսվա ընթացքում Ուոլրթերը կատարելագործել է ըմպելիքը՝ մատուցելով այն իր հաճախորդներին և նրանց արձագանքները հավաքագրելով։ Մի անգլիացի, որը մշտական հաճախորդ էր, մի անգամ ասել է. «Ուոլթեր, սա շատ լավ «Արյունոտ Կեսար» է»[2]։
«Կեսարը» ըմպելիքների ցանկում ընդգրկվելուց հետո 5 տարվա ընթացքում դարձավ ամենահայտնի կոկտեյլը Կալգարիում[2]։ Այն շատ հայտնի է Արևմտյան և Արևելյան Կանադայում[4]։ 2009 թվականին՝ կոկտեյլի 40-ամյակին, ստորագրահավաք է կատարվել, որի նպատակն էր Կեսարը ճանաչել «ազգային խմիչք»։ Կալգարիի քաղաքապետ Դեյվ Բրոնկոնիեն նշեց խմիչքի տարելիցը և 2009 թվականի մայիսի 13-ը հայտարարեց «Կեսարի» օր[5]։
«Կեսարը» առաջին անգամ պատրաստվել է այն ժամանակ, երբ ամերիկական «Mott's» ընկերությունը սկսեց հատուկ խմիչքի վաճառք՝ տոմատի սոուսի, համեմունքների և կակղամորթների հյութի խառնուրդ, որն ստացավ Կլամատո անվանումը (անգլերեն անգլ.՝ clam՝ «կակղամորթ» և անգլ.՝ tomato՝ «լոլիկ» բառերից)։ Սկզբում Կլամատոյի վաճառքը շատ քիչ էր՝ ընդամենը 500 տուփ 1970 թվականի ընթացքում, բայց «Կեսարի» ստեղծումից հետո Կլամատոյի վաճառքները բարձրացան, քանի որ այդ հյութը հանդիսանում է ըմպելիքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Կլամատոյի 70%-ը վաճառվում է հենց Արևմտյան Կանադայում[6]։ Ենթադրաբար, տարեկան օգտագործվում է 350 մլն բաժնից ավել «Կեսար»[7]։
Միացյալ Նահանգներում «Կեսարը» հասանելի է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին տեղակայված բարերում։ Այլ տեղերում բարմենները հիմնականում առաջարկում են «Արյունոտ Մերի»[8]։ Եվրոպայում խմիչքը կարելի է ձեռք բերել կանադացիների հավաքատեղերում։ Չնայած բոլոր մարքեթինգային ջանքերին՝ խմիչքը հայտնի չէ երկրների մեծամասնությունում։ Լոլիկի և կակղամորթների հյութի արտադրողները ենթադրեցին, որ որոշ մարդկանց մոտ կոկտեյլում պարունակվող կակղամորթները կարող են զզվանք առաջացնել[9]։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների սպառողները խուսափում են, որ խմիչքում պահանջվածից շատ կակղամորթ կլինի[10]։
«Կեսարը» հայտնի է նաև որպես զարթխումի դեմ միջոց[11][12], սակայն այս տեսակետը կասկածի տակ է դրված։ 1985 թվականին Տորոնտոյի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ «Կեսարի» օգտագործումը ասպիրին ընդունելիս կարող է մարդու ստամոքսը պաշտպանել ասպիրինի բացասական ազդեցությունից[13]։
«Կեսարը» պատրաստվում է «մեկ-երկու֊երեք֊չորս» կանոնով. բաղադրատոմսը պահանջում է 1-1½ ունցիա օղի, 2 դեշ (8-10 կաթիլ) կծու սոուս, 3 դեշ աղ և պղպեղ, 4 դեշ վուսթերշիրյան սոուս և 4-6 ունցիա Կլամատո․ մատուցվում է սառույցով[14]։ Կոկտեյլը պատրաստվում է «ռոլլինգ» սկզբունքով՝ բոլոր բաղադրիչները երկու խառնուրդային գավաթի միջոցով խառնելով։ Գավաթներից մեկի մեջ լցվում են բոլոր բաղադրիչները՝ նշված հերթականությամբ, այնուհետև ստացված խառնուրդը լցվում է մյուս գավաթի մեջ և հակառակը մի քանի անգամ[3]։ Դրանից հետո կոկտեյլը լցվում է հայբոլի մեջ, որի ծայրերը զարդարված են նեխուրի աղով կամ աղի և պղպեղի խառնուրդով։ Կոկտեյլի զարդարանքն է նեխուրի ցողունը և լայմի կտորը[8]։ «Կեսարի» առանձնահատկությունն այն է, որ կոկտեյլը կարելի է խառնել նախօրոք և մինչև օգտագործելը պահել երկար ժամանակ[1]։
Որպես հավելում հաճախ հանդես է գալիս Տաբասկո սոուսը[2]։ Օղին կարող է փոխարինվել ջինով, տեկիլայով, ռոմով, սակայն Կլամատոն փոխարինել չի կարելի[15]։ Կոկտեյլը, որի օղին փոխարինված է գարեջրով, կոչվում է «Կարմիր աչք», իսկ ընդհանրապես առանց ալկոհոլինը՝ «Կեսար-կույս» կամ «Կույս Կեսար»[16]։
«Mott's»-ը կազմակերպում է «Քաղաքի լավագույն Կեսար» ամենամյա մրցույթ Կակղամորթների միջազգային փառատոնի շրջանակներում՝ Էդուարդ արքայազնի կղզում[17], որտեղ 2009 թվականին ներկայացվեց «Կեսարը»՝ թխկու օշարակով և բեկոնով օղիով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.