From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր ձեռքի օր կամ Երեխա-զինվորների օգտագործման դեմ պայքարի օր[1], նշվում է ամեն տարվա փետրվարի 12-ին՝ որպես երեխա-զինվորների հիշատակի օր, որոնք պարտադրված մասնակցություն են ունեցել պատերազմներում և զինված հակամարտություններում[2] ։ Այս օրը կոչ է արվում կատարել գործողություններ անչափահասների զորակոչման պրակտիկայի դեմ՝ ի պաշտպանություն այն երեխաների, որոնք հայրենիքում ռազմական հակամարտության պատճառով զրկված են բարեկեցիկ մանկությունից։
Երեխաներին որպես զինվորներ օգտագործում են, այդ թվում և զինված հակամարտություններում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ռուանդայում, Ուգանդայում, Սուդանում, Կոտ դ'Իվուարում, Մյանմայում, Ֆիլիպիններում, Կոլումբիայում և Պաղեստինում[3]։ Երեխաներին նաև ընդգրկում են զինված խմբավորումներում, որի պատճառով էլ հնարավոր չէ հաշվարկել նրանց ճշգրիտ քանակը։
Ավելի քան 17 երկրում երեխաներին պաշտոնապես զորակոչում են բանակ։
2009 թվականին ավելի մոտավորապես 250 000 երեխա[4][5], միայն պաշտոնական տվյալներում, եղել է զինվորական ծառայության մեջ, ընդ որում, նրանց մեկ երրորդը աղջիկ է։
Կարմիր ձեռքի օրն առաջին անգամ նշվել է 2002 թվականին[6], երբ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրությունը, որը վերաբերում է զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը, ուժի մեջ մտավ (2002 թվականի փետրվարի 12)։ Այս արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի կողմից 2000 թվականի մայիսին, և ներկայումս ունի ստորագրություններ ավելի քան 100 տարբեր պետություններից։
Մի շարք միջազգային կազմակերպություններ նույնպես դեմ եմ արտահայտվում երեխա-զինվորների օգտագործմանը։ Այդպիսի կազմակերպությունների թվին են պատկանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Միջազգային համաներում»-ը, «Terre des Hommes»-ը, Միջազգային Կարմիր խաչը և Կարմիր մահիկը։ Այս կազմակերպությունների գործունեությունը նկարագրված է DDR (Զինաթափում, Զորացրում, Վերաինտեգրում) փաստաթղթում։
Փաստաթղթի բովանդակությունը․
Նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մարդու իրավունքին և միջազգային հումանիտար իրավունքին։ Համաձայն 1977 թվականին Ժնևի կոնվենցիայի I և II լրացուցիչ արձանագրությունների՝ 15 տարեկանը չբոլորած երեխաները ենթակա չեն զինված ուժերում կամ խմբերում հավաքագրմանը, և նրանց թույլատրելի չէ ռազմական գործողությունների մասնակությունը։ 2000 թվականին ընդունված «Երեխայի իրավունքի ֆակուլտատիվ արձանագրությունը, որը վերաբերում է զինված հակամարտություններում երեխաների մասնակցությանը» նախատեսում է, որ մասնակից պետություններն ընդունում եմ հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի խափանեն մինչև 18 տարեկանը չբոլորած երեխաների մասնակությունը ռազմական գործողություններին։
Ի հավելումն այդ իրավական նորմերի՝ բանակում ծառայությունը ճանաչվել է մանկական աշխատանքի ամենավատ տարբերակը։ Կոնտեքստում «երեխա» տերմինն վերաբերում է բոլոր անձանց, ում տարիքը չի բոլորել 18 տարեկանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.